11 երկրներ Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու հայտ են ներկայացրել ՔԶԱԿ-ին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դիմողների թվում է նաև Ռուսաստանը:
Սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու վերաբերյալ ՔԶԱԿ-ն ընդամենը 14 դիմում է ստացել:
Նշվում է, որ ՔԶԱԿ-ը տեխնիկական և առևտրային տեսանկյուններից կքննարկի դիմումները և հաղթողին կհայտարարի 2014 թ. փետրվարին:
Սիրիայից քիմիական զենքն ամբողջովին ծրագրվում է դուրս բերել 2014 թ. հունիսին:









































