Pepsi ընկերությունն ընտրել է ֆուտբոլային 19 աստղերի` «Ապրիր այստեղ և հիմա» գովազդային ակցիային մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում է bizcommunity.com-ը:
Թիմի կազմում ընդգրկվել են կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Լոնդոնի «Արսենալ»-ի անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը, «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, Լոնդոնի «Չելսի»-ի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին և Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:









































