Friday, 07 06 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ

«Ներսիկ Նազարյանի ֆինանսական բուրգի» քրգործով պաշտոնյաների որդիները չէին ներկայացել դատարան (տեսանյութ)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սկսվեց և ավարտվեց մամուլից արդեն հայտնի «Ֆինանսական բուրգ»-ի գործով դատական նիստը: Նիստը, սակայն, հետաձգվեց գործով մեղադրյալ Արթուր Անդրեասյանի վատառողջ լինելու պատճառով: Վերջինս դատական նիստերի դահլիճ եկավ մի կերպ՝ ոստիկանների ու կարգադրիչների օգնությամբ: Նա շատ վատառողջ տեսք ուներ: Անդրեասյանն այնքան թույլ էր, որ չէր կարողանում անգամ խոսել և պատասխանել իրեն առաջադրված հարցերին:

Մինչ այդ Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանի խոսքով՝ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի, տառապում է գլխուղեղի հետին պատի անիֆրիզմայով: Ամանորից առաջ նրա ինքնազգացողությունն այնպես է վատացել, որ նրան պատգարակով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Եվ չնայած նրա վատառողջ վիճակին՝ դատարանը տեղեկացրեց, որ նրան նիստից հետո կրկին տեղափոխելու են «Էրեբունի» ՔԿՀ:

Պաշտպանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Անդրեասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և որ այն անհիմն է:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում՝ 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Հիշեցնենք նաև, որ այս գործով անցնում են 7 տուժող, 18 վկա: Այս գործով վկայի կարգավիճակում են նաև Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, Կարեն Բաբակեխյանը, նրա որդին՝ Ռուբեն Բաբակեխյանը: Վերջիններից և ոչ ոք այսօրվա նիստին չէր ներկայացել, թեև պատշաճ ծանուցվել էին: Իսկ Գյումրու ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծանուցումը վերադարձվել էր վերջինիս գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում