Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կրկին հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը չի համարում անաչառ:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ը բաժին է հասել Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուին: Ռիբերին զիջեց նաև Մեսսիին՝ հայտնվելով 3-րդ հորիզոնականում:
«Ես պրոֆեսիոնալ եմ և հարգում եմ մարդկանց որոշումը: Բայց սա քաղաքականություն է, ոչ թե ֆուտբոլ: Բոլորը գիտեն՝ ինչ եմ ես արել և ինչի է հասել «Բավարիա»-ն: Այդ ամենն արդեն անցյալում է»,- հայտարարել է Ռիբերին:


































