Բրազիլացի 30-ամյա կիսապաշտպան Միշել Բաստոսը մարզական կարիերան կշարունակի «Ռոմա»-ում:
«Ալ-Այան» ակումբի ֆուտբոլիստն արդեն ժամանել է Հռոմ և բուժզննում կանցնի «Ռոմա»-ում, որից հետո պաշտոնապես պայմանագիր կստորագրի: Իտալական ակումբը կվարձակալի կիսպաաշտպանի տրանսֆերը 6 ամսով, որից հետո հնարավորություն կունենա այն ձեռք բերել 3.5 մլն եվրոյով:
«Առա՛ջ, «Ռոմա»: Ես երջանիկ եմ լինել այստեղ»,- հայտարարել է Բաստոսը:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Բաստոսի ծառայություններով հետաքրքրվում էր «Նապոլի»-ն:





































