Հանրապետության 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ պետությունն իր վրա դրված պարտականությունը կարող է համարել իրականացված, եթե հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, հարցին ի պատասխան ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարվելու մասին։ Երկուսն էլ եղել են անվտանգության նկատառումներից ելնելով, այսպես են մեզ պատասխանել։ Այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել։ Օրենքը հստակ պոզիտիվ պարտականություն է ենթադրում պետության վրա, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով։









































