Thursday, 18 06 2026
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Կառավարությունում նույն հարցի առնչությամբ տարակարծություն է

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը: Այն կազմում է 2 մլն 969.2 հազար մարդ, որը 2017թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ պակաս է 10.4 հազարով: Նույն հրապարակումից պարզ է դառնում, որ նվազած ավելի քան 10 հազար բնակչությունից ուղիղ 7 հազարը կամ շուրջ 70%-ը գյուղական բնակչություն է:

Հինգ տարի առաջվա՝ 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ, պաշտոնական վիճակագրությամբ հանրապետության բնակչության թիվը նվազել է 48 հազարով, որից 30 հազարը կամ 62.5%-ը գյուղական բնակչություն է: Եթե ելնում ենք այն իրողությունից, որ գյուղաբնակները կազմում են հանրապետության ընդհանուր բնակչության ընդամենը 36%-ը կամ երրորդ մասից քիչ ավելին, ապա ստացվում է, որ գյուղից բնակչութան արտահոսքը վերջին 5 տարիներին 1.6 անգամ ավելին է քան քաղաքից: Համամասնությունները ճշտելուց էլ ստացվում է, որ վերջին 5 տարիներին գյուղի բնակչությունը քաղաքայինի համեմատությամբ 4.5 անգամ արագ է նվազում:

Նվազման մակարդակին վերաբերող ցուցանիշն էլ, որ բավականին անհանգստացնող թիվ է, միջինացված է ընդհանուր գյուղական բնակչության համար: Արարատյան դաշտում, Կոտայքի մարզում նվազման միտումները համեմատաբար չափավոր են, մինչդեռ Շիրակի մարզի գյուղական բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ավելի քան 1600 մարդով, Արագածոտնի մարզինը՝ 1000-ով, ընդ որում միայն Աշտարակի տարածաշրջանի բնակչությունը՝ 600-ով, Լոռու մարզի գյուղական բնակչությունը 2017-2018թթ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նվազել է 1700-ով, որից շուրջ 600-ականով Գուգարքի և Տաշիրի տարածաշրջաններում: Ստացվում է, որ այդ տարածաշրջաններում վերջին տարվա ընթացքում մեկ լեռնային միջին մեծության գյուղ հիմնովին դատարկվել է:

Մարզերից, հատկապես գյուղական բնակավայրերից հեռանալու պատճառները տարբեր են, բայց հիմնականում հանգում են նույն կետին. սոցիալական, նյութական գերծանր պայմաններ, նման իրավիճակում ապրելու անհնարինություն և ապագայի առումով անորոշություն: Իհարկե, կան նաև դեպքեր, երբ որոշները դրսի, հարազատներից ուղարկված տրանսֆերտների հաշվին բարվոք վիճակում են, բայց նմաններին էլ չի բավարարում ամեն տեսակի կոմունիակցիաներից զուրկ միջավայրում ապրելն ու ավելի լավ միջավայրի են ձգտում: Սրանց թիվն ավելի քիչ է ու սրանք էլ այդ հիմնավորումով են հեռանում գյուղից:

Օրերս վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հղում անելով վիճակագրական տվյալներին, նշում էր, որ վերջին տասնամյակում ամենաբարձր եկամուտ ստացող 10% բնակչությունը ամենացածր 10%-ից 18 անգամ ավել եկամուտ է ստանում այն դեպքում, երբ 10 տարի առաջ այդ տարբերությունը 13-14 էր: Սրանից հետևում է, որ վերջին տասնամյակում ամենաաղքատ խավը, որի բացարձակ մեծամասնությունը լեռնային և սահմամամերձ գյուղերում է, էլ ավելի է աղքատացել և շարունակ շեփորվող ՀՆԱ-ի աճը, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն և նման այլ ցուցանիշները իրականում այդ տարածքների բնակչությանը չեն վերաբերել ու վերաբերում:

Մեսրոպ Առաքելյանի խոսքից զգացվում էր, որ իրոք, կա պատկերացում հարցի լրջության առումով ու փնտրտուք լուծման ուղղությամբ, ինչը ողջունելի է: Բայց մյուս կողմից. վարչապետի մյուս խորհրդական Վարազդատ Կարապետյանը գրեթե նույն ընթացքում անդրադառնալով կառավարության գյուղատնտեսության զարգացման տեսլականներին, փորձում է ամեն ինչի հիմքում բիզնես շահը տեսնել ու դրանով պայմանավորել ոլորտի զարգացումը: Ոչ ոք չի ժխտի, որ բիզնեսն է տնտեսության զարգացման խթանը: Բայց Հայաստանի դատարկվող գյուղերի, ամայացող սահմամաներձ բնակավայրերի պարագայում 1000,2000 քմ-անոց, նույնիսկ կես հա-անոց հողակտորները նախ գոյապահպանության խնդիր են լուծում, հետո գյուղապահպանության, հետո երկրի պարենային ապահովվածության ու անվտանգության: Այս հարթությունում մինչև բիզնեսին հասնելը մեծ տարածություն պետք է անցնել, որը կարծես չեն տեսնում: Այնպես որ մեր դեպքում, երկրի գյուղատնտեսության զարգացման ինչ ծրագիր էլ որ մշակվի, առաջին հերթին պետք է սահմանամերձ ու հեռավոր լեռնային գյուղերի զարգացմանն ուղղված առանցքային կոդերը լինեն և հետո միայն բիզնես բաղադրիչները:

Նախկին իշխանություններն էլ գյուղերում իրավիճակի փոփոխման, տնտեսության աշխուժացմանն ուղղված որոշակի արտոնությունների ծրագրեր մշակել էին, բայց այն մեխանիզմով, որ Արարատի մարզի փոքր գյուղում 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնված 5 բիզնես կա, որոնցից և ոչ մեկին գյուղապետարանում չգիտեն, որևէ կերպ չեն շփվել, որևէ հարկ չեն ստացել: Նման ձևական, խաբեբա մեխանիզմների կիրառումը լեռնային, սահմանամերձ գյուղերին ոչինչ չի տա: Այս գյուղերի պահպանմանը, ժողովրդի այդ բնակավայրերից չհեռանալուն ուղղած պարզագույն քայլերով պետությունը կարող է շատ արագ վիճակ փոխել: Մշակել օրենք, կանոնակարգ, հստակ մեխանիզմներ և բանակի սնունդը, առավելագույնս այդ գյուղերից գնել: Կայուն եկամուտ է, որ մարդկանց կարող է պահել այդ հողի վրա: Նման այլ տարբերակներ ևս կան, կյանքի կոչել է պետք, մինչդեռ օրերս տարածքային կառավարման նախարարի մեկնաբանություններից պարզվեց, որ կառավարության հեղափոխությունից հետո արված բազմաթիվ հայտարարությունները, որ համայնքների խոշորացում չի լինելու լինելուց էլ միայն կամավորության սկզբունքով, այնքան էլ այդպես չի, կարծես ետքայլի դրսևորումներ կան, որ հավանաբար ընտրություններից հետո ավելի ընդգծված կլինեն: Այսինքն՝ համայնքների խոշորացման նախկինների սկսած գործընթացը շարունակվելու է: Գյուղը քայքայելու, դատարկելու ամենակարճ ճանապարհը մեկ այլ բնակավայրի միացնելը, խոշորացնելն է: Որ գյուղում եղավ համայնքապետարանը, մի քանի տարվա ընթացքում մյուսը կամ մյուսները դատարկվելու են: Հայաստանում դրա բազմաթիվ օրինակները կան, ընդ որում հատկապես սովետական ժամանակներից, երբ միջոցներ չէր խնայվում բոլոր բնակավայրերի համար հավասար պայմաններ ստեղծելու:

Այսօր կառավարությունը միանշանակ ընդունում է, որ երկրի բանկչությունը կրիտիկական նվազ մակարդակի է հասել: Առայժմ խոսքով պարբերաբար փոխանցում, տեղեկացնում է, որ իրավիճակը շտկելու համար ուղիներ են փնտրում: Բայց միևնույն ժամանակ կառավարությունը ներկայացնող ամենատեղեկացված երեք տարբեր պաշտոնյաներ նույն հարցի ուղղությամբ բոլորովին տարբեր, ընդհանուր եզրեր չունեցող մեկնաբանություններով են հանդես գալիս, ինչը կարող է ավելի նպաստել գյուղերի դատարկմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում