Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Սիրիայում արդար խաղաղության հաստատման հրատապ կոչ՝ Մայր Աթոռից

Հունվարի 15-17-ը Ժնևում` Էկումենիկ կենտրոնում, տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ խորհրդակցություն Սիրիայի վերաբերյալ, որին մասնակցեցին տարբեր Եկեղեցիների հոգևոր առաջնորդներ և ներկայացուցիչներ Սիրիայից, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդից, Վատիկանից և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից: Խորհրդակցությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացնում էր ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (Հայ Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան թեմ):

Խորհրդակցության արդյունքում մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ` ուղղված առաջիկայում Սիրիայի վերաբերյալ կայանալիք «Ժնև II» համագումարին, որում մասնավորապես ասված է.
«Քրիստոնյաները Քրիստոնության տարածումից ի վեր շարունակ ներկայություն են պահպանել Սիրիայի երկրում: Այսօր, որպես Եկեղեցիներ և Եկեղեցուն առնչվող մարդասիրական կառույցներ, մենք ամեն օր Սիրիայի ժողովրդի հետ ենք և՛ երկրի ներսում, և՛ փախստականների հետ: Այստեղ մենք ուղիներ ենք փնտրում բարձրացնելու նրանց ձայնը:

Մենք անհանգտանում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են Սիրիայում անխնա բռնության և մարդկային աղետի պատճառով:

Անհամար թվով անմեղ երեխաներ, կանայք և տղամարդիկ են սպանվում, վիրավորվում և հեռացվում իրենց տներից: Մենք լսում ենք նրանց լացի ձայնը՝ գիտենալով, որ երբ «մեկը պառապում է, մենք էլ ենք տառապում իր հետ» (Ա Կորնթ. 12:26):

Երկրում տիրող ճգնաժամին ոչ մի ռազմական լուծում չի լինի: Ջանալով հավատարիմ լինել բոլոր մարդ արարածների հանդեպ Աստծո սիրուն և նաև միջազգային հումանիտար իրավունքի համատեքստում՝ մենք ներկայացնում ենք խաղաղություն հաստատմանն ուղղված գործողությունների և ուղենիշերի այս պահանջը:

Մենք կոչ ենք անում ձեզ, որպես «Ժնև II» համագումարի մասնակիցների`

1. Հետապնդել բոլոր զինված հակամարտությունների և թշնամության անմիջապես դադարեցումը Սիրիայում: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ազատ արձակել ձեռբակալված և առևանգված անձանց: Հորդորում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռք առնել վերջ տալու Սիրիա զենքի և օտարերկրյա զինվորների հոսքին:

2. Ապահովել, որ Սիրիայի բոլոր խոցելի համայնքները և հարևան երկրներում ապաստան գտած փախստականները պատշաճ հումանիտար օգնություն ստանան: Այնտեղ, որտեղ այսպիսի մեծաքանակ բնակչություն լուրջ վտանգի մեջ է, ամբողջական մարդասիրական մուտքը կարևոր է` համաձայն միջազգային իրավունքի և Պաշտպանության պատասխանատվության:

3. Զարգացնել բազմակողմանի և ընդգրկուն գործընթաց արդար խաղաղության հաստատման և Սիրիայի վերակառուցման համար: Հասարակության բոլոր հատվածները (ներառյալ կառավարություն, ընդդիմություն և քաղաքացիական հասարակություն) պետք է ներառվեն սիրական խնդրի լուծման մեջ Սիրիայի ժողովրդի համար: Մենք գիտակցում ենք կանանց և երիտասարդներին այս գործընթացներում ներգրավերու անհրաժեշտությունը:

«Ժնև II»-ը պետք է ձևափոխվի խաղաղություն կառուցող գործընթացի` արձագանքելով Սիրիայի ողջ ժողովրդի օրինավոր սպասումներին: Մենք առաջարկում ենք հետևյալ ուղինիշերը`
Խաղաղության հաստատմանն ուղղված որևէ գործընթաց պետք է Սիրիայից առաջնորդվի: Այն պետք է լինի թափանցիկ և վստահելի, որպեսզի սիրիացիները կարողանան վճռել իրենց երկրի ճակատագիրը: Նման գործընթացը պահանջում է Արաբական Լիգայի, ՄԱԿ-ի և ներկա ճգնաժամում ներգրավված բոլոր կողմերի կառուցողական ներգրավվածություն,

• Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն` ապահովագրելու Սիրիայի խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը

• Սիրիայի հասարակության բազմաէթնիկ, բազմակրոն և բազմադավան բնույթը և ավանդույթը պետք է պահպանվի: Սիրիական հասարակության վառ խճանկարը պահանջում է հավասար իրավունքներ իր բոլոր քաղաքացիների համար: Մարդու իրավունքները, արժանապատվությունը և կրոնական ազատությունը ամենքի համար պետք է խթանվեն և պաշտպանվեն միջազգային նորմերին համապատասխան:

Որպես քրիստոնյաներ` մենք միաձայն ենք կոչ անելիս Սիրայում արդար խաղաղության հաստատման համար: Այս խաղաղությանը հասնելու նպատակով մենք պետք է միասին աշխատենք մեր մահմեդական քույրերի և եղբայրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր պատմություն, ինչպես նաև հոգևոր և սոցիալական արժեքներ: Մենք վստահության կառուցման միջոցով ենք ջանում աշխատել հանուն ազգային հաշտության և ապաքինման: «Երանի խաղաղարարներին» (Մատթ. 5:9)»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում