ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և սենատի հետախուզության հարցերով կոմիտեների ղեկավարները ենթադրել են, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող էր աշխատել ռուսական հետախուզության մինչ հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթերի բացահայտումը: Այս մասին գրում է The New York Times-ը:
Միչիգան նահանգի կոնգրեսական, հանրապետական Նայք Ռոջերսը և Կալիֆոռնիայից դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնշթեյնը վստահություն են հայտնել, որ չինական կամ ռուսական հատուկ ծառայությունները ստացել են Սնոուդենի կողմից պահված տեղեկությունները: Նրանք նաև չեն բացառել, որ Սնոուդենի տվյալների մեծ մասը պահվում է համացանցի ամպային ծառայությունում:
Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ այլ երկրները կարող էին այդ փաստաթղթերը ստանալ նաև առանց նախկին գործակալի գիտության՝ հաշվի առնելով ռուսական և չինական հատուկ ծառայությունների կիբերնետիկ հմտությունները:








































