Արգենտինայի լողափերում վերջին 4 օրերին առնվազն 16 մարդ է տուժել պիրանիաների հարձակումներից: Ռոսարիո քաղաքի փրկարար ծառայության տվյալներով՝ «Կատալունիա» լողափում հինգշաբթի-ուրբաթ օրերին պիրանիաների կծոտման հետևանքով տուժել է 10 մարդ, որից հետո այդ և հարակից լողափերը փակվել են լողալու համար:
Այնուհանդերձ, շաբաթ և կիրակի օրերին լողափերը կրկին գերբեռնվել են հանգստացողներով: Ձկների հարձակումից ևս 4 մարդ է վիրավորվել: Սան Խոսե դե Ռինկոն քաղաքում իշխանությունները նույնպես փակել էին լողափը, սակայն հանգստացողները այնտեղ էլ շրջանցել էին անվտանգության միջոցառումները: Տուժել է առնվազն 2 մարդ:
Առաջին դեպքերը գրանցվել էին անցած տարվա վերջին՝ Պիրանա գետի ափին՝ Ռոսարիո քաղաքում գտնվող լողափին: Շուրջ 85 մարդ էր տուժել, այդ թվում՝ անչափահասներ, որոնք ենթարկվել են ձեռքի մատների անդամահատման՝ հայտնում է RIA Novosti-ն:
Կենսաբանները նշում են, որ պիրանիաներն ավելի ագրեսիվ են դառնում բարձր ջերմաստիճանի պայմաններում:









































