ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեռ որոշում չունի՝ ինչպիսի մասնակցություն կունենա առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Իմ տրամադրությունը, իմ մտահղացումներն առաջին հերթին ես կվերլուծեմ նոր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, երկրորդ՝ կուսակցությունում քննարկումներ կլինեն, արդյունքում ես կորոշեմ՝ մասնակցե՞լ, թե ոչ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա ծանրութեթև է անում, իր հաշվարկներն է անում մասնակցել, թե ոչ, սակայն ՀՀԿ-ին որևէ վնաս չի բերելու իր գործունեությամբ։







































