Եգիպտոսի հարավում միջքաղաքային ավտոճանապարհին բեռնատարը բախվել է ավտոբուսին, մահացել է 19 մարդ, այդ թվում՝ 5 կին և 3 երեխա: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով անվտանգության տեղի ծառայության աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ ճակատային ընդհարումը տեղի է ունեցել Էդֆու քաղաքի մոտ, որը գտնվում է Լուքսորից 100 կմ հարավ: Ավտոբուսն ուղևորվում էր Կահիրե:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եգիպտոսում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան մահանում է մոտ 12 հազար մարդ:











































