Մկրտության տոնի կապակցությամբ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կիրակի ստորագրել է 53 բանտարկյալների ներում շնորհելու հրաման: Նրանց շարքում են երկու անչափահաս և երեք կին:
«Նախագահի հրամանն արդեն ուղարկվել է պատիժների իրականացման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերով նախարարություն»,- պետության ղեկավարի կայքում հայտնված հաղորդագրությունն է մեջբերում RIA Novosti-ն:
2013-ի դեկտեմբերի վերջին Մարգվելաշվիլին հրաման էր ստորագրել 73 բանտարկյալների ներման մասին՝ նվիրված ամանորյա տոներին:








































