Կիևում բախումների հետևանքով արդեն տուժել է 4 լրագրող, հայտնում է Interfax-ը:
Գործակալության տվյալով՝ Կիևի «Դինամո» մարզադաշտի մոտ 2 լրագրողի գլուխ կոտրվել է. նրանք վիրավորվել են իրավապահների կողմ քարեր նետելու հետևանքով:
Հաղորդվում է, որ բժիշկները տուժած լրագրողներին օգնություն են ցուցաբերում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևում ձայնաաղմկային նռնակի հետևանքով տուժել է 2 լրագրող:











































