«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում ստեղծել է ճամբար՝ կին ահաբեկիչներ պատրաստելու համար, գրում են բրիտանական ԶԼՄ-ները:
Այդ ճամբարի նպատակը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ահաբեկչական խմբավորման մեջ կանանց ու աղջիկների թիվն ավելացնելն է:
Բրիտանական ԶԼՄ-ները չեն հայտնում, թե Սիրիայի հատկապես որ մասում է այդ կանանց ճամբարը, սակայն նրանք ընդգծում են, որ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները հիմա պլանավորում են առավել ակտիվ ներգրավել կանանց ահաբեկչությունների իրականացման ու հարձակումների մեջ:











































