Friday, 07 06 2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում

Թատրոնի տնօրենի վերաբերյալ քրգործը կարճվել է, բայց բեմադրողները պնդում են նրա կողմից յուրացման փաստը

Անցյալ տարի Լոռու մարզի քննչական բաժնում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովհաննես Չախմախչյանի կողմից յուրացման փաստով հարուցված քրեական գործը երեք ամիս անց կարճվել է նույն՝ բաժնի հատուկ կարևորագույն գործերով քննիչ, ոստիկանության կապիտան Ռուդիկ Մինասյանի կողմից:

Գործը հարուցված էր Քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով: Օրենքով՝ այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ տնօրեն Չախմախչյանը, լինելով պաշտոնատար անձ՝ ՊՈԱԿ-ի տնօրեն, և օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2008-ին գնումներ կատարելու պատրվակով յուրացրել է թատրոնում «Սիմոն թագավոր» և «Մետաստազ» պիեսների բեմադրության համար Մշակույթի նախարարության կողմից հատկացված զգալի չափերով՝ շուրջ 220 հազար ՀՀ դրամ գումարը: Մշակույթի նախարարության և թատրոնի միջև կնքված պայմանագրի, կազմված նախահաշվի և գումար հատկացնելու մասին արձանագրությունների համաձայն՝ «Սիմոն թագավորի» համար հատկացվել է 120 հազար, «Մետաստազի» համար՝ 140 հազար դրամ:

Փաստ է, որ նշված գումարները պիեսները բեմադրվելուց հետո են փոխանցվել թատրոնին, ինչը հաստատել են թե՛ բեմադրություն կատարողները, թե՛ թատրոնի ադմինիստրացիան, ընդ որում՝ ծախսերի վերաբերյալ նախահաշիվները նախարարությունը հաստատել է բեմադրություններից 4 ամիս անց. դիպլոմային աշխատանքներն ապրիլին են բեմադրվել, իսկ 120 հազար և 140 հազար դրամի նախահաշիվները հաստատվել են օգոստոսին («Առաջին լրատվական»-ը տիրապետում է այդ փաստաթղթերին): Հատուկ կարևորագույն գործերով քննիչն էլ քրգործը կարճելու մասին իր որոշման մեջ պաշտոնապես այլ թվեր է արձանագրել՝ նշելով, թե 2008 թ. հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում «Սիմոն թագավորի» համար ծախսվել է 121 հազար 590 դրամ, «Մետաստազի» համար՝ 142 հազար 200 դրամ:

Մինչդեռ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում նշված բեմադրություններով զբաղված թատրոնի աշխատակիցները պնդել են տնօրենի կողմից պետական միջոցների յուրացման փաստը՝ նշելով, որ «Սիմոն թագավորի» համար ծախսվել է ընդամենը 2850 դրամ, իսկ «Մետաստազի» համար՝ 37 հազար դրամ:

«Սիմոն թագավորը» բեմադրած դիպլոմանտ, թատրոնի դերասան Արմեն Ներսիսյանը ցուցմունք է տվել, որ իր բեմադրության մեջ օգտագործվել են հնամաշ իրեր, և տնօրենը փաստորեն յուրացրել է նախարարության կողմից՝ ներկայացման համար անհրաժեշտ գնումներ կատարելու նպատակով հատկացված գումարը: Թատրոնի դերասան Վրույր Հարությունյանը ցուցմունք է տվել, որ Արմեն Ներսիսյանի խնդրանքով օգնել է նրա «Սիմոն թագավոր» դիպլոմային աշխատանքը բեմադրելիս, որի ժամանակ օգտագործվել են թատրոնի հնամաշ իրերը: Թատրոնի բեմադրող նկարիչ Հովսեփ Մեսրոպյանը նույնպես իր ցուցմունքով հաստատել է, որ դիպլոմանտներ Արմեն Ներսիսյանի և Նունե Խեչումյանի բեմադրություններում թատրոնի հնամաշ իրերն են օգտագործվել: Դրանք հաջողությամբ ավարտին են հասցվել, ապա ընդգրկվել պետպատվերի շրջանակում և մի քանի անգամ բեմադրվել նույն թատրոնում: Հետագայում տեղեկացել է, որ նախարարության կողմից բեմադրությունների համար գումարներ են հատկացվել, որոնց մեծ մասը տնօրեն Չախմախչյանը յուրացրել է:

Հատուկ կարևորագույն գործերով քննիչն այդպես էլ չի հարցաքննել թատրոնի տնօրեն Հովհաննես Չախմախչյանին, ում վերաբերյալ քրգործ էր հարուցել: Բավարարվել է փոխտնօրենի և գլխավոր հաշվապահի ցուցմունքներով: Փոխտնօրեն Արամ Մխիթարյանը ցուցմունք է տվել, որ պիեսները «բեմադրվելուց հետո» են նախարարությունից ստացվել նշված՝ 120 հազար և 140 հազար դրամ գումարները՝ ներկայացումների համար «անհրաժեշտ գնումներ կատարելու նպատակով»: Ապա հակասելով իր իսկ խոսքի տրամաբանությանը՝ հավելել է, որ երկու ներկայացումները «բեմադրելու նպատակով» անհրաժեշտ իրերի ու հագուստների գնումներն անձամբ է կատարել:

Արձանագրելով, թե 2013 թ. օգոստոսի 16-ի դրությամբ՝ նշված բեմադրություններից 5 տարի անց, թատրոնի պահեստում եղել են պաստառներ, մետաղական կոստրուկցիա, լարեր, շերտավարագույր, հոլ, պլաստմասե ֆիգուրներ, 42 աթոռների ծածկոցներ, դիմակներ, որոնք, ըստ պահեստի զննության մասնակից Վարդգես Քալաշյանի հայտարարության, օգտագործվել են վերոնշյալ ներկայացումների բեմադրության ժամանակ, քննիչը «եզրակացրել է», որ թատրոնի տնօրենը «որևէ յուրացում չի կատարել», «մաս-մաս է գնել» ներկայացումների համար անհրաժեշտ բոլոր պարագաները և նախարարության կողմից հատկացված բոլոր գումարները ծախսել է «այդ ճիշտ նպատակով»:

Գործում դրվել են նաև 5 տարի առաջվա բեմադրությունների՝ թատրոնի դրամարկղի ելքի օրդերներ, հաշիվ-ապրանքագրեր և գնման ակտեր: Եվ քննիչը քրգործով որոշում է կայացրել Չախմախչյանի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնել և կարճել վարույթը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Միաժամանակ որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել նաև նրա դեմ ցուցմունքներ տված Արմեն Ներսիսյանի, Հովսեփ Մեսրոպյանի և Վրույր Հարությունյանի նկատմամբ՝ վերջիններիս արարքում նույնպես հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ, ըստ նրա, նրանք ոչ թե ուղղակի դիտավորությամբ «սուտ ցուցմունքներ» տվել, այլ չեն գիտակցել իրականում տեղի ունեցածը:

«Քննիչը գրել է, որ բեմի մեքենավար Վարդգես Քալաշյանը ցույց տվեց պլաստմասից ֆիգուրներ, հոլ, դիմակներ…, որ դիմակներ ընդհանրապես էդ 2 ներկայացումներում գոյություն չունեն: Զարմանալին սա է, որ բեմի վրա չկա այդ իրը, որը որ «առել են»: Ինչ-որ չեկեր են ցույց տալիս: Թե ի՞նչ են առել, որ մենք էդ առածը բեմի վրա չենք տեսել, սա աբսուրդ է,- ասում է նշված երկու ներկայացումները բեմադրած թատրոնի բեմադրող նկարիչ Հովսեփ Մեսրոպյանը,-«Մետաստազի» վրա խողովակներ են օգտագործվել, որոնք մեր թատրոնի վերանորոգման ջեռուցման խողովակներն են եղել: Օգտագործվել է մեշկավինա, որը որ արդեն 30-40 տարի է՝ էդ մեշկավինաները թատրոնում փոշու ու կեղտի մեջ կորած էին, էդ մեշկավինան ես եմ իմ ձեռքով ձգել և ներկել, ո՞նց եղավ, որ դրանք առել են»:

Բեմադրող նկարիչը նախ նկատում է, որ պետպատվերի մեջ դիպլոմային աշխատանք է ընդգրկվել. «Դիպլոմանտի աշխատանքը պետությունը պատվիրի, որ նա իր դիպլոմայինը կատարի՝ սա ծիծաղելի է»,-ասում է նա: Ապա նաև ավելացնում, որ արդեն բեմադրված ներկայացումը չի կարող դառնալ պետպատվեր. «Անցնում է 2 տարի, հետո իմանում ենք, որ հայտնվել է պետպատվերի ցանկում: Գործից հասկացող յուրաքանչյուր մարդ, որ գիտի մի քիչ թատրոն, կարող է ասել, որ պետպատվեր նախօրոք իջեցնում են, պետությունը փող է հատկացնում, որպեսզի բեմադրեն գործը, ոչ թե բեմադրելուց հետո մտնի պետպատվեր»:

Կամ, ըստ Հովսեփ Մեսրոպյանի, դիպլոմայինները պետպատվերի ցանկում ընդգրկվելու դեպքում էլ թատրոնը չէր կարող ծախս կատարել՝ առանց բեմադրողների իմացության: «Քննիչի որոշման մեջ մի զավեշտալի բան է գրած՝ մենք կարող էինք տեղյակ չլինել, որ թատրոնը կատարել է ծախսեր: Եթե ներկայացման մեջ մենք ենք զբաղված, մենք ենք արել, ո՞նց կարող ենք տեղյակ չլինել: Ես, լինելով, նկարիչ-բեմադրողը, ինքս եմ նախահաշիվը կազել՝ ինչ է պետք: Եվ էդ բոլոր ծախսերը դիպլոմանտներն իրենք են կատարել, որովհետև նման բան չկա պատմության մեջ, որ դիպլոմանտի աշխատանքը հանկարծ թատրոնը վերցնի փող ծախսի դրա վրա: Թատրոնը միայն կատարել էր «Մետաստազի» համար 37 հազարի ծախս, ինչ-որ պլաստմասե շերտավարագույրներ էր գնել, իսկ «Սիմոն թագավորի» համար լամպեր էր գնել, 2850 դրամ էր ծախսել: Դա բոլորը գիտեն: Բայց վերջում պարզվում է՝ ես, Արմեն Ներսիսյանը, Հովսեփ Մեսրոպյանը, Վրույր Հարությունյանը պետք է շնորհակալ լինենք, որ դատական գործ չեն հարուցել մեզ վրա, խղճացել են, որ ճիշտ ցուցմունքներ ենք տվել, որ թատրոնի ղեկավարությունը ոչ մի կոպեկ չի ծախսել էս ներկայացումների վրա: Քննչական մարմինները նման ձևով կարճել են գործը, սա ծիծաղելի է: Այո, ես մինչև վերջ պնդում եմ՝ ներկայացումների վրա փող չի ծախսվել, իսկ եթե ճիշտ ասելու համար կարող են դատական գործ իմ վրա հարուցել, թող հարուցեն»,- ասում է բեմադրող նկարիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում