Thursday, 09 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Դավիթ Ջալալյանն ընդդեմ Աշոտ Բարսեղյանի հայցադիմումը վարույթ է ընդունվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ վարույթ է ընդունել «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանն ընդդեմ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի հայցադիմումը:  Այս մասին տեղեկացանք datalex.am տեղեկատվական կայքից:

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանն հոկտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի:

Այս տարվա օգոստոսի 31-ին մեր կայքում տպագրվել էր «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» վերտառությամբ հոդվածը, որտեղ ներկայացրել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների խաղամակարդակը՝ ովքեր են թույլ և ուժեղ խաղացողները, և ովքեր են, որ իրենց խաղամակարդակով, մեղմ ասած, այդքան էլ չեն համապատասխանում ազգային հավաքականի խաղամակարդակին:

Մասնավորապես՝ մի շարք ֆուտբոլիստների խաղամակարդակին անդրադառնալուց զատ՝ անդրադարձ էր կատարվել նաև մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի խաղին: Հոդվածում նշվել էր, որ այս ֆուտբոլիստը վերջին տարիներին գոլային պահերը փչացնելուց ու երկրպագուների նյարդերը քայքայելուց բացի՝ ոչնչով աչքի չի ընկել, նրա խաղամակարդակը ուղղակի չի համապատասխանում մեր ազգային հավաքականին:

Ս.թ․սեպտեմբերի 22-ին ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ով, ի դեպ, Տիգրան Բարսեղյանի հայրն է, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր այս հոդվածին և հրապարակավ անհարկի վիրավորել Ջալալյանի արժանապատվությունը՝ նրա հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, բացի դրանից՝ վերջինս համացանցի միջոցով վիրավորական գրառում էր կատարել հոդվածի ներքո՝ այսպիսով նաև փորձելով խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը:

Ջալալյանը դատարանից խնդրել է  Աշոտ Բարսեղյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել մամուլի ասուլիս հրավիրելու միջոցով, ինչպես նաև հրապարակային ելույթի ընթացքում Դավիթ Ջալալյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու, բարի համբավն արատավորելու համար և Աշոտ Բարսեղյանից բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում