Կանադացի փոփ–երգիչ Ջասթին Բիբերը խուզել է մազերը։ Նոր սանրվածքով նկարը նա հրապարակել է հոկտեմբերի 31-ին՝ Twitter-ում։
Երգչի ընկերները The Sun պարբերականին պատմել են, որ 24-ամյա Բիբերը աճեցնում էր մազերը գրազի պատճառով։
Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերը սկսել է իր կարիերան 2008 թվականին։ Նա չորս ալբոմ է թողարկել և մի քանի համերգային համաշխարհային շրջագայություն է ունեցել։










































