Thursday, 02 07 2026
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում

Համաշխարհային տերությունները շահարկում են սաուդցի լրագրողի սպանությունը սեփական շահերի համար

Սաուդյան Արաբիայի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանությունը շահարկվում է որոշ երկրների ղեկավարների կողմից իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար՝ անտեսելով հանցագործության նողկալի բնույթը: Այս կեղտոտ խաղի հիմնական մասնակիցներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Միացյալ Նահանգները:

2018 թ. հոկտեմբերի 2-ին Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ջամալ Խաշոգջին այցելել է Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, ամուսնալուծության փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու համար, որպեսզի կարողանա ամուսնանալ իր թուրք հարսնացուի՝ Հատիջե Չենգիզի հետ: Խաշոգջին այլևս երբեք դուրս չի եկել հյուպատոսությունից: Նա սպանվել է և, ըստ թուրքական աղբյուրների, մասնատվել սաուդցի քննիչների հատուկ խմբի կողմից, որոնք նախօրեին ուղարկվել էին Ստամբուլ, իսկ սպանությունից անմիջապես հետո վերադարձել Սաուդյան Արաբիա երկու առանձին ինքնաթիռներով:

Խաշոգջին, որը երկար տարիներ կարևոր պաշտոններ է զբաղեցրել սաուդյան կառավարությունում, 2017 թվականին հեռացել էր Սաուդյան Արաբիայից և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում՝ հիասթափվելով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի անսահմանափակ իշխանությունից: Խաշոգջին սկսել է քննադատական հոդվածներ գրել «Վաշինգտոն փոստ» թերթում, մինչ Սաուդյան Արաբիայի ղեկավարները մի քանի անհաջող փորձեր էին արել նրան հայրենիք վերադարձնելու համար:

Սկզբում, Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ Խաշոգջին Ստամբուլի հյուպատոսությունից հեռացել է իր ժամանումից մեկ ժամ անց: Սակայն, թուրքական կառավարությունից գաղտնի տեղեկությունների արտահոսքերից հետո, ըստ որոնց, հյուպատոսությունից Խաշոգջիի դուրս գալու վերաբերյալ տեսանյութ չի եղել, սաուդյան իշխանությունները փոխեցին իրենց ասածը՝ պնդելով, որ այլախոհ լրագրողը սպանվել է հյուպատոսությունում ծագած ծեծկռտուքի ժամանակ: Մեկ շաբաթ անց Սաուդյան Արաբիայի ղեկավարները կրկին փոխեցին իրենց ասածը, հայտարարելով, որ Խաշոգջիի սպանությունը պատահական չէր, այլ կանխամտածված:

Սաուդյան Արաբիան հեռացրեց անվտանգության հինգ աշխատակիցների և ձերբակալեց տասնյակ ուրիշների, հայտարարելով, որ ոչ թագավոր Սալմանը, ոչ գահաժառանգ արքայազնը ոչ մի նախնական տեղեկություն չեն ունեցել սպանության ծրագրի մասին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ երկիրը գտնվում է գահաժառանգ արքայազնի հսկողության տակ, ոչ ոք չի հավատում, որ նա տեղյակ չէր թագավորության բարձրագույն անվտանգության և հետախուզության պաշտոնյաների կողմից իրականացված Խաշոգջիի սպանության մասին:

Այդ ընթացքում, Թուրքիայի կառավարությունը, որը մշտական մրցապայքարի մեջ է Սաուդյան Արաբիայի հետ սուննիների իսլամական աշխարհի գերիշխանության համար, կաթիլ-կաթիլ տեղեկատվության արտահոսք էր ապահովում թուրքական լրատվամիջոցներին Խաշոգջիի սպանության վկայություններով: Սկզբում թուրքերը պնդում էին, թե տեղեկություններն ստացել են Խաշոգջիի Apple ժամացույցից, որն արձանագրել է նրա խոշտանգումներն ու սպանությունը: Իսկ երբ մասնագետները պարզաբանեցին, որ այդ ժամացույցը նման հնարավորություն չունի, պարզ դարձավ, որ թուրքական կառավարությունը ժամացույցն օգտագործել էր Սաուդյան հյուպատոսության ներսում տեղադրված գաղտնի ձայնագրման սարքերը թաքցնելու համար:

Իմ կարծիքով, թուրքական կառավարության կողմից լրատվամիջոցներ ուղղվող շարունակական արտահոսքերի նպատակն է՝ ուղերձ հղել սաուդյան իշխանություններին, որ կարող է հրապարակայնորեն խայտառակ ապացույցներ ներկայացնել Խաշոգջիի սպանության մասին, եթե սաուդցիները մեծ փրկագին չվճարեն Էրդողանի լռության համար։ Հայտնի է, որ թուրքական տնտեսությունը խարխլված է և արտաքին պարտքը փակելու համար խիստ կարիք ունի տասնյակ միլիարդավոր դոլարների։

Դրական արձագանք չստանալով, Էրդողանը նախազգուշացրեց սաուդցիներին, որ անձամբ կգնա ազգային հեռուստատեսություն և կբացահայտի «մերկ ճշմարտությունը», քանի դեռ սաուդցիները չեն բավարարել թուրքերի պահանջները։ Անցյալ շաբաթ իր ելույթում Էրդողանն առաջին անգամ հրապարակեց Խաշոգջիի սպանության պատմությունը և լուրջ կասկածներ հայտնեց դրա պատահական լինելու մասին: Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը, կարծես թե հույսեր փայփայելով, որ սաուդցիները վերջապես կբավարարեն իր դրամաշորթության պահանջները՝ չհրապարակեց իր գաղտնի հավաքված բոլոր ապացույցները:

Ի ելույթում Էրդողանը չնշեց ոչ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի անունը, ոչ թուրքերի ձեռքում գտնվող տեսաձայնային նյութերի մասին, որոնք արձանագրել էին Խաշոգջիի ցավալի մահը։ Փոխարենը, Էրդողանը մի քանի հարց տվեց, որոնց պատասխանները նա հավանաբար գիտեր, ինչպես օրինակ՝ ո՞ւր է Խաշոգջիի դիակը և ո՞վ է թուրք աշխատակիցը, որն այն թաքցրել է սաուդցիների պահանջով։ Միևնույն ժամանակ, սաուդցիներին շանտաժի ենթարկելու նպատակով, թուրքական մամուլն անցյալ շաբաթ հրապարակեց Խաշոգջիի մասնատված մարմնի զարհուրելի պատկերները…

Երրորդ մեղավորը Միացյալ Նահանգներն է, ավելի ճիշտ՝ նախագահ Թրամփը։ Երբ նա առաջին անգամ իմացավ, որ Խաշոգջիին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, նախագահ Թրամփը շարունակեց շեշտել իր սեփական «խոշոր ձեռքբերումը»՝ անցյալ տարի իր կատարած այցի ժամանակ 110 միլիարդ դոլարի ամերիկյան ժամանակակից զենքերի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ իբր թե «450 հազար աշխատատեղ ստեղծելով ամերիկացի աշխատողների համար»։

Ինչպես միշտ, նա ուռճացրեց ֆինանսական օգուտները, քանի որ նա չի ստորագրել 110 միլիարդ դոլարի ամերիկյան զենքի վաճառքի պայմանագիր։ Իրականում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հինգ տարիների ընթացքում 10-20 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին։

Ավելին, մեկ տարի առաջ նախագահ Թրամփը ասել էր, որ նույն զենքի վաճառքը ամերիկացիների համար կստեղծի 40 հազար աշխատատեղ, այլ ոչ թե 450 հազար։ Սակայն, Խաշոգջիի սպանությունից մի քանի օր անց նախագահ Թրամփն այս անգամ այդ թիվն ուռճացնելով հասցրել է մինչև 500 հազար աշխատատեղի։ Մեկ շաբաթ անց նա կրկին ավելացրել է իր թիվը՝ «մեկ միլիոն աշխատատեղ», այնուհետև՝ «ավելի քան մեկ միլիոն աշխատատեղ»:

Անկախ նրանից, թե քանի աշխատատեղ կստեղծվի և քանի միլիարդ դոլար կբերի զենքի վաճառքը, Թրամփը երբեք իր ցավակցությունը չհայտնեց Խաշոգջիի ընտանիքին։ Չնայած Թրամփը զգուշացրեց Սաուդյան Արաբիային «ծանր հետևանքների» մասին, սակայն նա ավելի բարձր գնահատեց զենքի արժեքը, քան մարդկային կյանքը: Միակ ամերիկյան «պատիժը»՝ ԱՄՆ-ի վիզաների դադարեցումն էր այն 18 սաուդցիների համար, որոնք Ստամբուլ են ուղարկվել Խաշոգջիին սպանելու համար:

Ցավոք, պետությունների ղեկավարների մեծ մասը չի մտածում մարդկանց մասին… Սա սովորական երևույթ է: Նրանք մտածում են միայն իրենց սեփական կամ իրենց երկրի շահերի մասին: Իրենց գործունեության ընթացքում ղեկավարները պատրաստ են ստել, խաբել և նույնիսկ սպանել։

Խաշոգջիի թուրք հարսնացուն շատ ճիշտ վարվեց՝ մերժելով Սպիտակ տուն այցելելու Թրամփի հրավերը։ Նա չէր ուզում, որ իր վիշտը շահարկվեր քաղաքական գործչի կողմից, որը միայն հոգ է տանում իր սեփական շահերի, այլ ոչ թե խոշտանգված զոհի ընտանիքի ցավի ու տառապանքների մասին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում