Թեհրանը միջազգային կազմակերպություններին հստակ ու համոզիչ ապացույցներ կներկայացնի, որ արմատականների կողմակիցներն առնչություն ունեն իրանցիների դեմ Իրաքում, Եմենում, Լիբանանում, Սիրիայում և այլ երկրներում կատարված հանցագործություններին:
Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի արտգորխնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Եմենում իրանցի դիվանագետի սպանության կապակցությամբ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Իրանը պատրաստ է մասնակցել ծայրահեղականության ու աղանդավորության դեմ պայքարի միջազգային արշավին»,- ասել է Զարիֆը:
Հունվարի 18-ին Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք սպանել էին իրանցի դիվանագետ Աբդոլհասեմ Ասադին:








































