Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Նկարչին չեն թույլատրել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես անել․ նա արտագաղթել է

«Առաջին  լրատվական»-ի զրուցակիցն է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով Հայաստանից արտագաղթած, Շվեդիայում բնակություն հաստատած նկարիչ Նարեկ Աղաջանյանը:

Նարեկ, գիտեմ, որ Հայաստանից Ձեր հեռանալը կապ ունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ, մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչու արտագաղթեցիք հայրենիքից և հիմա ինչով եք զբաղվում Շվեդիայում:

 – Հայաստանից դուրս եմ եկել 2010 թվականի փետրվարի 25-ին: Պատճառն այն է, որ ուզում էի Մարտի 1-ի զոհերի հիշատակի ցուցահանդես անել, բայց չստացվեց, որովհետև չթողեցին: Այդ չթողելն էլ այն էր, որ մի քանի հաստագլուխ, իմանալով այդ մասին, ավելի վաղ եկան ու նկարներս փչացրեցին: Ես էլ չվստահելով Հայաստանի իշխանություններին, ենթադրեցի, որ կապ կա իրենց մեջ և գտա, որ ճիշտը թողնել-հեռանալն է:

Հիմա այստեղ իմ սիրած գործով՝ արվեստով եմ զբաղվում:

 – Դուք մասնակցե՞լ եք 2008-ի համաժողովրդական շարժմանը, թե՞ պարզապես այդ իրադարձություններից հետո որոշեցիք նկարների ցուցահանդես բացել:

 Ես հենց Մարտի 1-ին այնտեղ եմ եղել, մասնակցել եմ շարժմանը: Ըստ իս՝ ցանկացած քաղաքացի, որ գիտակցում և ցանկանում է ապրել ազատ և ժողովրդավարական երկրում, այդ օրն այնտեղ էր:

 Ես կուզենայի ավելացնել, որ այդ ցուցահանդեսը, որ չկարողացա անել Հայաստանում, Շվեդիայում արեցի անցած տարի մարտի 1-ին, շատ լավ ստացվեց, պաստառի վրա կոչ ունեի նաև՝ ուղղված Շվեդիայի իշխանություններին, որ մի հանդուրժեք արյան վրա հիմնված կառավարություններին… Շատ մարդիկ՝ դիվանագետներ, արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ եկան: Այն, ինչը չկարողացա անել Հայաստանում, կարողացա անել այստեղ: Մի քիչ կոնտեքստն ուրիշ էր, ուղղված իրենց, որովհետև հաճախ իրենք էլ են երկակի ստանդարտներ կիրառում հենց Հայաստանի հանդեպ: Նպատակս այն էր, որ ամեն ինչ իր անվամբ կոչվի:

 – Վստահ եմ, որ չլինելով Հայաստանում՝ հետևում եք այստեղի հասարակական-քաղաքական անցուդարձին, ի՞նչ տպավորություն ունեք:

 Շատ ուշադիր հետևում եմ՝ այնքան, որքան համացանցն է հնարավորություն տալիս: Իմ կարծիքով, մենակ դեգրադացիա կա Հայաստանում, ոչ մի առաջընթաց չկա: Ֆորմալ, կոսմետիկ առումով միգուցե ինչ-որ բաներ փոխվում են, բայց այն մարդիկ, որոնք տեղյակ են միջավայրին, կհասկանան, որ այն, ինչ արվում է, կոսմետիկ բան է՝ դրսի աչքի համար:

 – Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարվա ընթացքում 200.000 մարդ է արտագաղթել Հայաստանից, Դուք էլ արտագաղթածներից մեկն եք, վտանգ չե՞ք տեսնում Հայաստանը կարծես քարտեզի վրայից, որպես երկիր, վերանում է:

 Շատ ցավալի հարց է, բայց ես կարող եմ խոսել իմ տեսնակյունից, այսինքն այն միջավայրից, որ իմն է եղել ու իմն է՝ արվեստի տեսանկյունից: Ամենացավոտ բանն այն է, որ Հայաստանում միջավայր չկա՝ առաջընթացի համար, արվեստագետը դրսևորվել չի կարող: Իմ փորձի հիման վրա ասեմ՝ եթե մարդ արվեստագետ է, մտածող մարդ, նա պետք է իր ներաշխարհով ըմբոստ լինի, անարդարության դեմ ըմբոստանա, մարդու իրավունքների պաշտպանության համար պետք է կռիվ տա, ընդհանրապես  արվեստը պետք է քաղաքական լինի: Բայց կոնկրետ Հայաստանում արվեստը չի կարող քաղաքական չլինել, միջավայրն է ստիպում, նկարիչները պետք է դուրս գան իրենց արվեստանոցներից, երգիչներն իրենց բեմերից իջնեն, գրողներն իրենց գրասենյակներից դուրս գան՝ տեսնեն ինչ է կատարվում և կոնկրետ դրա կրողն ու մասնակիցը դառնան: Իսկ Հայաստանում, չգիտեմ, այն մարդը, որ չի հանդուրժում, չի տեղավորվում ուզում է ըմբոստանալ և ընդվզել, գիտենք բոլորս էլ իր հետ ինչ է լինում: Դրա համար էլ կա՛մ հարմարվում են, կա՛մ թողնում-գնում: Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանով չի վերջանում, Մոսկվա Կրեմլ կա, միջավայր չկա, տարբեր ասպեկտներից:

 Ես փորձ եմ ունեցել Վերնիսաժում եմ կանգնել, Սարյանի պուրակում, տեսել եմ ով է առնում նկար՝ մի քանի օլիգարխ կամ մի քանի պաշտոնյա, որ ասենք հետաքրքրություն չունեն, իրենց կազինոների կամ հյուրանոցների համար մեկ ավտոյի բագաժնիկ նկար էին առնում, և այն նկարները, որ ասենք զիբիլ էին՝ կոպիաներ, ու այն մարդկանց գրպանն էր գումար գնում, որ զիբիլ են վաճառում: Դա ի՞նչ է ցույց տալիս, որ այսօրվա կապիտալը Հայասատնում կենտրոնացած է մի քանի անգրագետների մոտ, որոնք ճաշակ են թելադրում, իսկ այն մարդը, որն իրոք արվեստի նվիրյալ է՝ չի կարողանում գոյատևել, թողնում-գնում է: Նա չի կարող իրեն դավաճանել նույն զիբիլն անել, որ ծախվում է, և որի պահանջարկը կա, իսկ եթե ուրիշ բանի տաղանդ չունի՝ պետք է ստիպված գնա այն երկիր, որտեղ իր համար միջավայր կա առաջ գնալու: Իմ բնագավառի համար կարող եմ ասել, մնացածը չգիտեմ, իսկ արտագաղթի տեմպերն իսկապես ահավոր են:

 – Բնականաբար, այս տարիների ընթացքում մտածել եք Հայաստան վերադառնալու մասին: Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրն, օրինակ, հիմա Բելգիայում է, ասում է մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի՝ չեմ վերադառնա: Դուք է՞լ եք այդպես մտածում:

 – Ես չեմ կարող այդպես ասել, ես անընդհատ եմ ուզում վերադառնալ. Բայց հանգամանքների բերումով հիմա չեմ կարող վերդառնալ, ես ապրում եմ Հայաստանով: Չեմ կարող նման բան ասել, որովհետև այդ իշխանափոխություն անողներից մեկն էլ ես եմ, պատասխանատվություն եմ կրում, որ Հայաստանը նորմալ դեմոկրատ երկիր դառնա: Այսօր խոսում են խոսքի ազատության մասին ու խոսում են՝ ով ինչ կարա: Բայց ես չեմ ընդունում այդ խոսքի ազատությունը, եթե միայն խոսքի ազատություն է: Ինձ համար ավելի կարևոր է արտահայտման ազատությունը, գուցե հիմա չկարողանամ մտքերս ճիշտ շարադրել: Եթե կարողանայի՝ գրող  կլինեի, լրագրող կամ հրապարակախոս: Իմ արտահայտման ձևը գույներն են, մեկ ուրիշինը երաժշտությունն է, մյուսինը՝ բեմը, բայց այդ արտահայտման ազատությունը չկա:

 Մենք տեսնում ենք եկեղեցում ինչ է կատարվում, բայց դա մեծ տաբու է, չգիտեմ՝ արգելված թեմա, միանգամից բարոյականությունդ են ասում, դու մեր Հայ առաքելական եկղեցին ես քննադատում, չէ չի կարող մարդն արտահայտվել, չկա այդպիսի բան: Եթե ես ուզենամ եկեղեցում ցուցահանդես անեմ, ո՞վ ինձ կթողնի անեմ ու քննադատեմ եկեղեցին, դա է իմ արտահայտման ազատությունը: Այսօր եկեղեցին սուտ արժեք է, իսկ այստեղ՝ Շվեդիայում ես կարող եմ եկեղեցու մեջ ցուցահանդես անել, կարող եմ հարց քննարկել:

 – Ի՞նչ համեմատական կանցկացնեք Հայաստանի և Շվեդիայի միջև, արդեն մոտ 4 տարի այդտեղ եք ապրում, հավանաբար հասցրել եք ամեն ինչին ծանոթանալ:

 Տարբերությունն այնպես է, կարծես այլ մոլորակն ու երկիրը: Այստեղ ամեն ինչը գործում է՝ գենդերային հավասարություն, արտահայտվելու իրավունք: Ամեն ինչ կարող է քննարկման առարկա դառնալ, այդպիսի խնդիր չկա: Այսօր Հայաստանում շատ են խոսում կին-տղամարդ հավասարության մասին: Ես եկա և այստեղ հասկացա դա ինչ է նշանակում և այն ժամանակ տեսա, երբ ճանապարհին մեքենա էի քշում և տեսա 18-20 տարեկան սիրուն աղջիկը ասֆալտ է փռում գետնին՝ տղամարդու հետ հավասար աշխատում: Եթե իրենք Հայաստանում ապրեին, մինիմում «Միսս Հայաստան» կլինեին, բայց իրենք այդ հավասարությունը վաստակում են:

 Այսօր իմ երեխան գնում է մանկապարտեզ, և այդ մանկապարտեզի դայակը 25 տարեկան երիտասարդ տղա է, ամեն ինչ է ուրիշ ձև: Այստեղի իրականությունը Հայաստանի վրա պրոյեկտել չի ստացվի:

 – Դառնանք Մարտի 1-ի իրադարձություններին, չե՞ք կարծում, որ տարիների ընթացքում այդ էջն այստեղ փորձ է արվում փակել:

 – Իհարկե, դա իմ ամենացավոտ մտածմունքներից է, 10 երիտասարդ զոհվեցին՝ ինչի՞ համար, ոչ ոք չի իմաստավորում: Իրոք, իմ նպատակներից մեկն է, որ մի հուշարձան դնեմ Լուսավորչի պողոտայի վրա, այդ մարդիկ իրենց կյանքն ինչի՞ համար տվեցին, ուզում էին ազատ երկրում ապրեին, իրենց երեխաներն ազատ, արդար, ժողովրդավարական երկրում ապրեին, այսօր չկա արժեքավորում: Այդ մարդիկ… չգիտեմ՝ իրենց ընտանիքներն ինչ վիճակում են հիմա, տեղյակ չեմ, իրենք պետք է հերոս համարվեն: Իրենք դուրս էին եկել փողոց բոլորիս լավ կյանքի համար պայքարելու: Կարող էի ես լինել նրանց շարքում, որովհետև այդ պատրոններն իմ ականջի կողքերով են անցել, ինչո՞ւ նահատակվեցին, ինչի՞ համար, բոլորս լավ գիտենք ինչու, բայց ոչ ոք չի արժեքավորում, ոչ ոք չի խոսում, ոչ ոք չի ուզում դրա իմաստը հասկանալ: Իսկ դա միայն գրելով չի, արտահայտվել է պետք, պետք է նկարվի, պետք է քանդակվի, պետք է երգ գրվի, բեմադրություն արվի: Դա մի էջ էր, որ պատմության մեջ կմնա, 2008-ի մարտի մեկը ոչ ոք չի մոռանա, բայց դա միայն ամսաթիվ գրելով չէ, մի ձև պետք է արժեք դառնա, որ սերունդները հասկանան:

 – Այդ մոռացության և չարժեքավորելու մեջ չկա՞ արդյոք նաև ընդդիմության մեղավորությունը: Առհասարակ, հիասթափություն Հայաստանի ընդդիմադիր ուժերի նկատմամբ ունե՞ք:

 Շատ մեծ հիասթափություն կա: Ընդդիմության մեջ էլ անհատներ կան, բայց այդ խոսքը՝ որ «եղունգ ունես՝ գլուխդ քորի»՝ դա միայն Հայաստանում է պրոյեկտվում: Ի՞նչ է նշանակում «եղունգ ունես՝ գլուխդ քորի»: Որ եվրոպացուն ասես «եղունգ ունես՝ գլուխդ քորի», կասի՝ ի՞նչ ես ասում՝ եղունգներս կտրած է, գլուխս էլ քոր չի գալիս, նոր եմ լողացել:

 Մինչև այդ արժեքային համակարգը չփոխվի, ընդհանուր կոլեկտիվ գիտակցությունը, պատասխանատվությունը հայաստանցու մոտ չարթնանա՝ բան չի փոխվելու: Փոփոխություն չեմ տեսնում, ընդդիմությունը պետք է գար, որ ի՞նչ փոխեր, ընդդիմությունն էլ նախորդ իշխանությունն էր՝ տեսնում էինք, ուղղակի ժողովուրդը ապատիայի մեջ է, չեմ հասկանում, չեմ կարող հասկանալ՝ ինչ է կատարվում:

 – Իսկապես հասարակությունը կարծես քնած է. երկրի առջև լուրջ մարտահրավերներ են կանգնած՝ Մաքսային միությանն անդամագրվելը, գազային խայտառակ համաձայնագրերը և բողոքի շատ փոքր ալիք, ինչո՞ւ:

 – Վախ կա, Հայաստանը փոքր երկիր է, բոլորն իրար հարևան-բարեկամ են, վախն ամեն տեղ կա, անհատ մարդը պետք է այդ  քայլին գնա ու այդ վախը հաղթահարի: Գիտեք, այստեղ ավելի շատ ոչ թե վախն է խնդիր, այլ ամոթը, ամոթի վրայից պետք է անցնեն, ամոթ է՝ ինչ կմտածեն, ինչ կխոսեն, ամեն մեկն այդ հանգամանքը իր մեջ պետք է հաղթահարի ու սկսի ամենացածր աստիճանից՝ հարևանիդ-բարեկամիդ համոզես, չամաչես խոսես: Ես տեսնում եմ՝ թեկուզ լրագրողները հարցում են անցկացնում, ասում են՝ վայ չնկարես, կարամ խոսեմ, բայց անունս չգրես, դա ինչի՞ մասին է խոսում, ավանդական ամոթի մասին:

 Իսկ ինչ վերաբերում է գազային համաձայնագրերին կամ ՄՄ-ին, խայտառակություն էր: Այն, ինչ կատարվեց Ազգային ժողովում, կրկես էր, կրկեսն արվեստ է, դա կիսակրկես էր, Ազգային ժողովն էլ կիսակլոր է: Ընդդիմության ներկայացուցիչները չիպերը գողացան, հետո ձեռքերով քվեարկեցին՝ դա աբսուրդ է, ժողովրդին էլ գժի տեղ դրեցին, քվեարկություն չեղավ, ընդդիմությունն ասեց՝ հաշվիչ հանձնաժողով չկար՝ անվավեր է, նրանք էլ ասացին՝ վավեր է… Մտածող մարդը գիտի, որ ինչ ցիրկ էլ ցույց տան, որոշումն արդեն կայացվել է: Աբսուրդ է:

 – Նարեկ, ամփոփելով՝ ի՞նչ կասեք, ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից:

 Մինչև վերջերս մտածում էի, որ միակ ելքը սերնդափոխությունն է, որ ԿԳԲ-ի դպրոց անցած սերունդը դուրս գա, մտածում էի, որ սերնդափոխությունն է ելքը: Բայց վերջերս, տեսաք չէ՞, քաղաքապետի թեկնածուականի պաշտպանության ժամանակ այդ ջահելներն իրենց ինչպես պահեցին: Նրանց, որ տեսնում եմ, չգիտեմ՝ ինչ ասեմ, այդ իմ ասածն էլ եմ մոռանում, հիմա ի՞նչ սերունդ է գալիս, դրա՞նք են գալու, այդ նույն կարիերիստնե՞րն են, որ ինչ ուզում՝ անում են: Իմ ուսանող տարիների ժամանակ ո՞վ կարող էր իմ համալսարանում նման կերպ պահել, եթե ես այնտեղ լինեի՝ նման կերպ իրենց հաստատ չէին պահի և իմ նման շատ տղաներ և աղջիկներ, բայց երբ վիդեոները տեսա, չգիտեմ չեմ կարող ասել՝ ելքը որն է,եթե դրանք են գալու, ուրեմն պետք չէ, եթե նախապատրաստում են իրենց հետևորդներին՝ պետք չէ, եթե դրանցով են վերարտադրվելու՝ պետք չէ: Հիվանդ միջավայր է, չեմ կարող այլ բան ասել:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում