Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին հարցը:
ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել Համաներման մասին օրենքի նախագծում: Ըստ այդմ՝ համաներումը տարածվելու է մինչև 2018թ. հոկտեմբերի 21-ը հանցագործություն կատարածների վրա՝ նախկին հոկտեմբերի 1-ի փոխարեն. «Նաև շեմն է բարձրացվել՝ 3 տարվա փոխարեն 4 տարի»:
Նա նշեց, որ ինքը կողմ է քվեարկելու նախագծին այն տրամաբանությամբ, որ «խավարին միշտ էլ հաջորդելու է լույսը, խավարը խավարով չի հաղթահարվում, լույս պիտի լինի, որ դրա միջոցով կարողանանք հաղթահարել և վերականգնել նաև հանրային համերաշխությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: