Կիևում Անկախության մայդանում «ժողովրդական վեչե»-ին դուրս է եկել մոտ 3 հազար մարդ՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ հրապարակը լի է մարդկանցով, և դեռևս մարդիկ են ժամանում՝ ակցիային մասնակցելու համար:
Գործակալության տվյալներով՝ «ժողովրդական վեչե»-ն սկսվել է ավանդական մաղթանքներով:
Այսօրվա «ժողովրդական վեչե»-ին ընդդիմության առաջնորդները խոստացել են ներկայացնել առաջիկա «գործողությունների ծրագիրը»:









































