Օքլենդում կազմակերպված բարեգործական երեկոյին Մեգան Մարքլն այն զգեստն էր հագել, որով մեկ ու կես տարի առաջ առաջին անգամ ներկայացել էր հանրությանը՝ արքայազն Հարիի ընկերակցությամբ,– հաղորդում է Mirror պարբերականը։
Սասեքսի դքսուհին Օքլենդի (Նոր Զելանդիա) ռազմական թանգարանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ Antonio Berardi ապրանքանշանի բաց ուսերով կապույտ զգեստ էր հագել։
Լրագրողները նշել են, որ հենց այս զգեստով են Մարքլին առաջին անգամ նկատել իր ներկայիս ամուսնու ընկերակցությամբ, 2017 թվականին, երբ նրանք դեռ չէին հայտարարել իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին։












































