Ինդոնեզիայի Մոլուկի գավառի Տուալ քաղաքի մերձակայքում Piper Seneca PK-IWT թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Այս մասին գրում է Detik.com-ը:
«Որքան մեզ հայտնի է, բոլոր նրանք, ովքեր եղել են ինքնաթիռում, զոհվել են»,- ասել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Բամբանգ Էրվանը:
Տեղի PT Intan Angkasa Air Service ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Սենտանի քաղաքից ուղևորվում էր Սուրաբայա քաղաք: Ինքնաթիռում եղել են օդաչուն և 3 ուղևոր:
Աղետի մանրամասները դեռևս հայտնի չեն, ընթանում է հետաքննություն՝ պարզելու վթարի պատճառները:









































