Թուրքիայում Անատոլիայի համալսարանը հայտարարել է, որ 2018-2019թթ. ուսումնական տարվա համար դասագիրք չի տպագրի թուրքական լիրայի արժեզրկման հետևանքով շարունակվող թղթի ճգնաժամի պատճառով՝ գրում է mk-turkey.ru-ը:
Հարյուր հազարավոր ուսանողներ, որոնց ուսուցումը ներառում էր նաև գրքերի դիմաց վարձավճարները, չեն ստացել իրենց գրքերը, փոխարենը նրանց առաջարկվել է օգտվել առցանց գրադարանից։
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Թուրքիայում փակվել են 300 տեղական թերթեր և տպարաններ, որոնք կախվածություն ունեին ներկրվող թղթից․ պատճառը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումն է։










































