Thursday, 18 06 2026
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին

Հայաստանը պետք է ընդունի Բոլթոնի առաջարկը և բանակցությունների մեջ մտնի ԱՄՆ-ի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը 1990-1999թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանն է։

Պարոն Աբգարյան, օրերս Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչպե՞ս կգնահատեք այդ այցը։

-Սա Թրամփի նախագահ դառնալուց հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան և Հարավային Կովկաս: Կարելի է արձանագրել, որ Թրամփն ու իր վարչակազմը վերջապես համարեցին, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չշոշափել ԱՄՆ-ի և, ընդհանրապես, Արևմուտքի ռազմավարական շահերը: Ջոն Բոլթոնի այցը, չնայած իր հավաստմամբ, հիմնականում ճանաչողական էր, սակայն պարզություն մտցրեց որոշ հարցերում և հատկապես այն հարցում, թե ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքն իրո՞ք համակերպվել են այն տարածված մտայնությանը, թե իբր իրենք Հարավային Կովկասը համարում են Ռուսաստանի ազդեցության գոտի և ձեռնպահ են մնում այս տարածաշրջանում ակտիվ քաղաքական գործունեությունից: Կարծում եմ՝ Ջ. Բոլթոնի այս այցն առաջնահերթորեն նախադրյալներ ստեղծեց Հարավային Կովկասում տարածաշրջանային երեք հակամարտությունների կարգավորման ճանապարհին ակտիվ քաղաքական երկխոսություններ վերսկսելու համար:

Եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն»- նշել է Բոլթոնը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները փորձում է ավելի ակտիվանալ արցախյան կարգավորման գործընթացում։

-Դա ակնհայտ է, և ես վստահ եմ, որ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների կայացման պարագայում ժողովրդի որոշիչ քվեն կստանա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը: Իսկ դա արդեն կոնկրետ մանդատ է և՛ երկրում զգայուն ու ծավալուն բարեփոխումներ իրականացնելու, և՛ ղարաբաղյան հարցը ձևական, անպտուղ և, երբեմն, վնասաբեր 20-ամյա բանակցությունների ճահճից դուրս քաշելու համար: Սխալ է սպասելը, թե ԱՄՆ-ն այսուհետև կփորձի ավելի ակտիվանալ Արցախյան հակամարտության կարգավորման փաստորեն անշարժ գործընթացում, եթե հակամարտող կողմերից գոնե մեկը որոշակի իմպուլսներ չհաղորդի դրան: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել առավելապաշտության և ուլտիմատումի լեզվով, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդ իմպուլսները պետք է լինեն Հայաստանի նոր իշխանության կողմից: Այս հարցում եթե մեկն ասում է՝ տուր ամբողջը, իսկ մյուս կողմը՝ թե տալու բան չունեմ, հարցը մնում է անլուծելի, և նոր պատերազմն ու երկրի հետամնացությունը՝ անխուսափելի: Հայաստանի դիվանագիտությունը պետք է իրապաշտական, ճկուն ու նախաձեռնող լինի և չպետք է թույլ տա, որ խաղագնդակը անշարժ մնա երկու երկրների միջակայքում: Դրա հնարավորությունը հուշեցին և Ջ. Բոլթոնը և ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռ. Միլսը: Դա բխում է Հայաստանի պետական և հայ ժողովրդի զարգացման առաջնահերթ շահերից:

Որևէ ռիսկ տեսնո՞ւմ եք այդ հնարավոր ակտիվացումից։ Շատ վերլուծաբաններ նշում են, թե դեկտեմբերյան ընտրություններից հետո ղարաբաղյան հարցում Հայաստանի վրա կարող է ճնշում լինել։

-Ավելի մեծ ռիսկեր ու ճնշումներ տեսնում եմ ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացակարգի անշարժության շարունակման մեջ: Հազար հիմնավորումներ կարելի է բերել այդպիսի գործելակերպի անհեռանկարայնությունը և վտանգավորությունը ապացուցելու համար: Վերջին 20 տարվա մեր ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական, բարոյական և ժամանակային բոլոր կորուստները դա են ապացուցում: Եվ այս բոլորը բխել ու բխում է նրանից, որ Ռուսաստանի շահերին չի համապատասխանում Հարավային Կովկասում եղած որևէ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը: Ընդ որում՝ Ռուսաստանի քաղաքական շրջանակներից բազմիցս հնչել են մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններ այն մասին, որ այդ հակամարտության կարգավորումը չի տեղավորվում ռուսական ռազմավարական շահերի շրջանակում: Այս մասին առաջինը հայտարարել է մեր ժողովրդի «մեծ բարեկամ» հռչակված, Կրեմլի հայտնի լաքեյ Կ. Զատուլինը «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթում (թ.47, 2000թ.): Ահա Կրեմլից ուղղորդված նրա բարբաջանքը. «…Այսօր Ռուսաստանն օբյեկտիվորեն, իր ազգային և համապետական ռազմավարության տեսակետից շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, շուտափույթ լուծումով․․․ թեկուզև այն պատճառով, որ դա մեր նպատակը չէ և նման հարցադրումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին»: Զատուլինը և ռուսական այլ քաղաքական գործիչներ վերջին 18 տարում այս նույնը կրկնել են բազմիցս: Սա այսպես է փաստորեն, բայց հայ ռուսամոլների կողմից «նրբանկատորեն» դուրս է թողնվում այն տրամաբանական հարցը, թե եթե Ռուսաստանի նպատակը չէ և նրա շահերից չի բխում հակամարտության լուծումը, ապա ի՞նչ կարելի է սպասել նրանից որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը, որոնց առաքելությանն է օգնել կողմերին խաղաղությամբ կարգավորել այս հակամարտությունը: Չլինի՞ թե հենց այն, ինչը հաջողությամբ արվում է առ այսօր: Պուտինի պաշտոնական կողմնորոշումը պակաս զավեշտալի չէ՝ թե Ռուսաստանը կհամաձայնի հակամարտության այն լուծումին, որը կընդունեն հակամարտող կողմերը: Տո եթե հակամարտող կողմերն ի վիճակի լինեին այդ անել, ապա քո համաձայնությունը էլ ո՞ւմն էր պետք: Ինչևէ, ակնհայտ է, որ փաստորեն հակամարտությունն ունի երեք կողմ, որոնցից երկուսը ճանաչված են որպես այդպիսին, իսկ երրորդը քողարկված է համանախագահողի պատմուճանով և իր շահերն է փնտրում ժողովուրդների դժբախտության մեջ: Այս ենթատեքստով հայ ծախու ռուսամոլների այսօրվա ողբ ու կականը «ռիսկի» և հնարավոր «ճնշման» մասին նկատի ունեն Ռուսաստանը: Սա վաղուցվա ավանդական սովորույթ է դարձել հայ քաղաքագետ ու իշխանավոր կոչվածների շրջանում՝ փորձել վախեցնել մեր ժողովրդին ամեն մի առիթով՝ բա ի՞նչ կասեն ու կանեն ռուսները, իսկ անցյալում նաև թուրքերը: Սուս մնանք, որ թուրքերը մեզ չկոտորեն, սուս մնանք և ռուսներին չբարկացնելու համար հայ ժողովրդի հարյուր հազարավոր զինվորներին ուղարկենք պատերազմի թատերաբեմում հայտնված Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ կռվելու ցարական և կոմունիստական Ռուսաստանի կայսրության ծավալապաշտական նկրտումների իրականացման համար և այլն, և այլն՝ առ այսօր: Վախի տրամաբանությամբ որևէ ժողովուրդ չի կարող ո՛չ ապրել և ո՛չ էլ գոյատևել: Սա են հուշում մեր վերջին հազարամյակի պատմությունը և ահռելի մարդկային ու տարածքային կորուստները: Եվ ամենացավալին ու խայտառակությունն այն է, որ այդ վախը մշտապես մեզ ներարկել է մեր ժողովրդի օտարապաշտ ու ծախու հոգևոր և աշխարհիկ վերնախավը: ԱՄՆ-ի այս դրական ակտիվացումը, կապելով ռուսների ջղայնացման հետ, մենք Հայաստանին պարտադրում ենք պետականության կորուստ այն ժամանակ, երբ Ռուսաստանն ինքն է անշեղորեն ընթանում քայքայման ուղիով: Նույնիսկ այս պարագայում էլ մեր ռուսամոլները ստրկական հավատարմություն են դրսևորում աշխարհից մերժված Ռուսաստանի հանդեպ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը առաջարկել է Հայաստանին գնել ոչ թե ռուսական, այլ ամերիկյան ռազմական տեխնիկա: Ի՞նչ մեսիջներ է պարունակում այս առաջարկը, կարո՞ղ է այն ազդել հայռուսական հարաբերությունների վրա։

-Առաջարկությունը մի բան է, գնելը մի ուրիշ բան: Պետք է ընդունել առաջարկը և բանակցությունների մեջ մտնել ամերիկացիների հետ: Բանակցությունների ժամանակ, շատ փակագծեր են բացվում, իսկ որոշ հայտնի բաներ էլ հայտնվում են դրանց մեջ: Իհարկե, Ջ. Բոլթոնի առաջարկը հիմնված է Թրամփի այն պատկերացման վրա, թե քաղաքականությունը նույնպես բիզնես է: Հենց նույնատիպ առաջարկություն նա արել էր նաև Ադրբեջանին: Եվ քանի որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի, նա միջոցների մասին չէր խոսել: Իսկ ահա Հայաստանում Բոլթոնը Նիկոլին մատնացույց արեց ամերիկահայերի հնարավորությունները: Սա չի կարող լուրջ պատճառ դառնալ առաջարկությունից խուսափելու համար, քանի որ միջազգային առևտրական հարաբերություններում հաճախակի է հարցի քաղաքական արժեքը դրվում նժարի վրա: Միաժամանակ չեմ բացառում, որ Բոլթոնը Հայաստանին և Ադրբեջանին նույն առաջարկներն անելով փորձեց զենքի այդ վաճառքին գործարքային հավասարակշռության տպավորություն հաղորդել: Մենք մեր շահերը պարտավոր ենք պաշտպանել միշտ և ամենուրեք, վերջ: Թե դա ո՛ւմ դուրը կգա, ո՛ւմը՝ ոչ, դա իրենց խնդիրն է: Բոլորը պետք է պարզ հասկանան, որ երկիրն ու ժողովուրդը ծախու ապրանք չեն, ինչպես եղել են դավաճանական ղարաբաղյան կլանի իշխանության օրոք:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպման վերաբերյալ ասել է «Կարծում եմ՝ ՀայաստանԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»։ Ըստ Ձեզ, ի՞նչ իրական հնարավորություններ կան հայամերիկյան հարաբերությունները զարգացնելու:

-Ողջունում եմ Փաշինյանի այդ արտահայտությունը: Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում զարգացման հնարավորություններ միշտ էլ եղել են, և միայն հայ ռուսամոլների հակազգային և հակապետական դիրքորոշման հետևանքով է, որ այդ հնարավորությունների նվազագույնն է օգտագործվել: Ներկայումս բարենպաստ հնարավորություններ են առաջացել առաջնահերթորեն զարգացնելու քաղաքական, անվտանգության, պաշտպանական, իրավական, որոշ չափով էլ տնտեսական ու մշակութային հարաբերությունները: Մեր հաշվարկներում մի բան պետք է միշտ տեղ գրավի, որ եթե ԱՄՆ-ը Հայաստանին դիտարկել է որպես Ռուսաստանի վասալ պետություն և, այնուամենայնիվ, անկախության շրջանում նշանակալի օգնություններ է տրամադրել մեր երկրին, ապա մեր երկրի կողմից ինքնուրույն, սեփական շահերից բխող որոշումներ ընդունելու պարագայում, կարծում եմ, որ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններն էլ ավելի արդյունավետ են լինելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում