ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է «Ժնև-2»-ին մասնակցելու սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի որոշումը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Պան Գի Մունի պաշտոնական հայտարարությանը:
«Սա խիզախ և պատմական քայլ է, որը բխում է երեքամյա հակամարտության քաղաքական կարգավորման շահերից»,- նշել է Պան Գի Մունը:
Ավելի վաղ Սիրիայի ազգային կոալիցիայի որոշումը ողջունել է նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:











































