Thursday, 02 07 2026
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել

Վարչական իրավախախտումներ․ ինչպես թեթևացնել քաղաքացիների բեռը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 518-Ա որոշման հավելվածով հաստատված կառավարության գործունեության ծրագրի 3-րդ գլխի 3.3 կետի (ներքին անվտանգություն) համաձայն՝ կառավարությունը պետք է բարձրացնի իրավապահ համակարգի՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի վստահելիության մակարդակը՝ այս համակարգերում կոռուպցիայի բացառման, քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիներին տուգանելու և հետապնդելու նպատակադրման բացառման միջոցով:

Ներկայացվող առաջարկությունները նպատակ են հետապնդում երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը` որպես մինչ օրս գործող քաղաքականության բաղադրատարր: Ոստիկանությունը նպատակահարմար է գտնում առաջարկել իրավաստեղծ այնպիսի լուծումներ, որոնք.

ա) ուղղակիորեն կբխեն երթևեկության ոլորտում առկա անվտանգության ռիսկերից ու վարչական իրավախախտումների շարժընթացից,

բ) միտված կլինեն վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը,

գ) կթեթևացնեն ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

1) Երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքի վերականգնումը.

Երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը վարչական տույժերի խստության համարժեքությունն է վարչական զանցանքների ծանրության աստիճանին:

ՀՀ Վարչական իրավավախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված՝ տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում առկա են մի շարք վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքները նվազեցնելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ դրանց համար նախատեսված տուգանքներն առանձին դեպքերում ավելի մեծ են, քան քրեական օրենսգրքով սահմանված՝ տուգանքի նվազագույն չափը՝ 30.000 ՀՀ դրամը: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է վերանայել վարչական իրավախախտումների և հանցագործությունների սահմանազատման չափանիշները և որպես հիմնական չափանիշ ընդունել այն, որ ֆիզիկական անձի կողմից կատարված վարչական իրավախախտման համար նախատեսվող տուգանքը չպետք է ավելի մեծ լինի, քան քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքի նվազագույն չափը: Նման չափանիշի համար հիմք է հանդիսանում այն պարզ իրողությունը, որ քրեական հանցագործությունները հանրորեն վտանգավորության ամենաբարձ աստիճանով օժտված մեղավոր հակաիրավական արարքներ են, որոնց համար նախատեսված են ամենախիստ իրավաբանական պաասխանատվության միջոցները: Վարչական զանցանքները ունենալով հանրորեն վտանգավորության, ավելի ճիշտ՝ հանրային վնասակարության ցածր աստիճան, իրավախախտների համար չպետք է առաջացնեն ավելի խիստ զրկանքներ, քան նախատեսված է հանցագործությունների համար:

30.000 ՀՀ դրամը չգերազանցող տուգանք կնախատեսվի ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում կատարվող բոլոր այն վարչական իրավախախտումների համար, որոնց հանրային վտանգավորության աստիճանի գնահատումը թույլ կտա հանգել հետևության, որ վարչական տույժի նպատակներին կարելի է հասնել 30.000 դրամը չգերազանցող տուգանքի և վարչական այլ տույժերի կիրառմամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 28-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 8-ը նախատեսվում է նվազեցնել ավելի, քան 50%-ով, 11-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով: Հիշյալ խախտումները վարչական իրավախախտումների կառուցվածքում համեմատաբար հաճախ հանդիպող զանցանքներն են:

Առավել վտանգավոր այն վարչական իրավախախտումները, որոնց կատարման դեպքում վարչական տույժի նպատակներին հնարավոր չէ հասնել 30.000 դրամը չգերազանցող տուգանքի նշանակմամբ, կից ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել՝ համարժեք պատիժ նախատեսելու նպատակով:

2) Տուգանային միավորների համակարգի ներդնումը որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք.

Համաձայն պետական վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում 2001-2017թթ. ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև վիրավորների և զոհերի թիվը ունի հետևյալ պատկերը.

2001 – 2017 թվականներին Հայաստանի Հանրապետությունում պետական

վիճակագրական հաշվառված ճանապարհատրանսպորտային պատահարները

Տարեթիվ Քանակը Աճ / նվազում
  ՃՏՊ Զոհ Վիրավոր ՃՏՊ Զոհ Վիրավոր
2001 1021 237 1258 + 84 + 23 + 95
2002 1002 235 1213 – 19 – 2  – 45
2003 1025 252 1294 + 23 + 17 + 81
2004 1164 259 1492 + 139 + 7 + 198
2005 1312 310 1773 + 148 + 51 + 281
2006 1574 332 2089 + 262 + 22 + 316
2007 1943 371 2720 + 369 + 39 + 631
2008 2202 407 3125 + 259 + 36 + 405
2009 2002 325 2753  – 200 – 82  – 372
2010 1974 294 2670 – 28 – 31  – 83
2011 2319 327 3354 + 345 + 33 + 684
2012 2602 311 3739 + 283 – 16 + 385
2013 2824 316 3994 + 222 + 5 + 255
2014 3156 297 4479 + 332 –                  19 + 485
2015 3399 346 4738 +243 +49 + 259
2016 3203 267 4451 –                  196 –                  79 –  287
2017 3535 279 5179 +332 +12 +728

 

Թվային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2006-2011թթ. ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար, իսկ 2012-2017թթ. ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար, այսինքն՝ մոտ 55 տոկոսով ավելի: Նույն ժամանակահատվածների համար զոհերի տարեկան միջին թիվը կազմել է համապատասխանաբար 342 և 302: Այլ կերպ ասած, 2012-2017թթ. ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, զոհերի թիվը ՃՏՊ-ների՝ միջինը 55 տոկոս աճի պարագայում, նվազել է մոտ 11 տոկոսով , և սա այն պարագայում, որ 2012-2017թթ. Հայաստանի Հանրապետությունում ավտոպարկն ավելացել է 45,1%-ով (ավտոպարկի ավելացումը անխուսափելիորեն հանգեցնում է ՃՏՊ-ների ավելացմանը):

ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների միջին տարեկան թիվը 2006-2011թթ. կազմել է 2785, իսկ 2012-2017թթ.-ին՝ 4430, այսինքն` աճը կազմել է 60 տոկոս:

Վիրավորների և զոհերի տարեկան միջին թվերի միջև նման էական տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2010 թվականից ներդրվել է ԱՊՊԱ համակարգը, որը այլևս ՃՏՊ մասնակիցներին շահագրգռում էր ստացած վնասների համար, այդ թվում` առողջությանը պատճառված, փոխհատուցում ստանալու նպատակով գրանցել պատահարները, որոնք էլ արտացոլվում են պաշտոնական վիճակագրության մեջ:

Առավել խոսուն է համակարգի կիրառումից անմիջապես հետո գրանցված վիճակագրությունը.

– 2009 թվականին Երևան քաղաքում ՃՏՊ-ի հետևանքով զովել է 72 մարդ, 2010 թվականին՝ 81 մարդ, 2011-ին՝ 92 մարդ (յուրաքանչյուր տարի, գրեթե 10-ով զոհերի թվի ավելացում է արձանագրվել),

– 2012 թվականի հունվարի 16-ից արագաչափ սարքերը և տեսահսկման համակարգը սկսվել է կիրառվել հիմնականում միայն Երևան քաղաքում և այդ համակարգերի կիրառումից հետո Երևան քաղաքում 2012 թվականին արձանագրվել է 63 զոհ, այսինքն` զոհերի թիվը համակարգի կիրառումից անմիջապես հետո նվազել է 31.5 %:

Չնայած զոհերի վերաբերյալ վիճակագրությունում դրսևորվող նվազման միտմանը, զոհերի տարեկան թիվը 2012 թվականից սկսած (և դրանից առաջ էլ) լուրջ մտահոգության տեղ է տալիս: Երթևեկության ապահովման ոլորտում անվտանգության բարձր մակարդակ ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ երկրներում հաջողությամբ ներդրվել և կիրառվել է տուգանային միավորների`որպես վարչական տույժի ինքնուրույն տեսակի օրենսդրական նախատեսումը: Վարչական պատասխանատվության հիշյալ միջոցը գործում է 21 եվրոպական երկրներում և դրական արդյունքներ է տվել, օրինակ, Իտալիայում, Գերմանիայիում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ինչպես նաև Իսրայելում: Ֆրանսիայում, 2000-ական թվականների սկզբին ֆրանսիական ճանապարհները համարվում էին Եվրոպայում առավել վտանգավորը ՃՏՊ-ների և զոհերի թվով, ինչը իշխանություններին ստիպեց ՃԵԿ-ի նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով ձեռնարկել առավել ակտիվ գործողություններ: Ֆրանսիայում տուգանային միավորների համակարգի ներդրումից սկսած ՃՏՊ-ների հետևանքով մահացու դեպքերի թիվը նվազել է 66 տոկոսով:

Տուգանային միավորների ինստիտուտը Ուկրաինայում գործում է 2015 թվականից: Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով 2015 թվականին գրանցված 3970 ՃՏՊ-ների թիվը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում նվազել է մինչև 2603-ը:

Կարծում ենք, որ տուգանային միավորի ինստիտուտի ներդրումը թույլ կտա երթևեկության արդյունավետ կազմակերպման և ճանապարհային ենթակառուցվածքների որակի բարելավմանը զուգընթաց (օրինակ` ճանապարհների որակի և ճանապարհների կահավորման որակի բարելավում) զգալիորեն բարձրացնել կարգապահությունը ճանապարհներին և նվազեցնել ՃՏՊ-ների ու դրանց արդյունքում արձանագրվող զոհերի ու վիրավորների թիվը:

Առաջարկվում է տուգանային միավորը, որպես լրացուցիչ վարչական տույժ, նախատեսել վարչական այն իրավախախտումների համար, որոնց կատարումը, համաձայն պետական վիճակագրական հաշվառման վերցված տեղեկությունների վերլուծության, ՃՏՊ-ների, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության պատճառ կամ պայման են հանդիսանում: Մասնավորապես.

– վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Այնուամենայնիվ, անհամեմատ մեծ տարածում ունեցող իրավախախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ` վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս մոտեցումը որդեգրվել է հիմք ընդունելով ոստիկանությունում առկա նախորդ տարիների վիճակագրական տվյալների վերլուծությունը: Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից.

– տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր.

– ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները.

– եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից.

– տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողը իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ.

– Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն Ճանապարհային երթևեկության այն կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով.

– Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր.

– ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով (միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենքով նախատեսվելու են կասեցման ժամկետները կրճատելու պայմաններ, օրինակ` ժամկետի կեսը լրանալուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը վերականգնելու համար տեսական քննություն հանձնելը, ինչը ևս տեղ է գտել նախագծում).

– տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:

Ընդհանուր առմամբ առաջարկվում է տուգանային միավորը, որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումներից 16-ի համար:

Տուգանային միավորի ինստիտուտը բացառելու է գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, որի համաձայն` եթե կատարողական վարույթն ավարտվում է պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, ինչպես նաև պարտապանի գույքը պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար բավարար չլինելու հիմքերով, և հարկադիր կատարման ներկայացված՝ իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա պարտապանը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

ՎԻՎ օրենսգրքի 305-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու հանգամանքով.

ա) վարելու իրավունքից զրկելը վարչական տույժ է, պատասխանատվության միջոց, հետևաբար կարող է կիրառվել միայն վարչական զանցանքների համար: Քննարկվող դրույթը վարչական զանցակազմ չի պարունակում, իսկ պարզ ասած՝ պարտապանի կողմից 500.000 դրամ տուգանքը չվճարելը իրավախախտում չէ, հետևաբար դրա համար անձը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից չի կարող զրկվել:

բ) 500 000 դրամ տուգանքից վճարելով թեկուզ շատ փոքր մասը (օրինակ՝ 1000 դրամ), անձը փաստացի կարող է խուսափել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի զրկումից: Այսինքն` տվյալ դեպքում տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում ներգործության միջոցի կիրառումը անարդյունավետ է:

Վարչական պատասխանատվությունը երթևեկության բնագավառի պարբերաբար խախտումների համար, վարչական պատասխանատվության նոր միջոցների` տուգանային միավորի և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման նախատեսումը, մեր կարծիքով, երթևեկության անվտանգության ապահովման հուսալի, անհրաժեշտ և պիտանի գործիքներ են: Նյութական տուգանքը, ի տարբերություն թվարկված միջոցների, չնայած խստացման միտումներին, իրավախախտումների, զոհերի, վիրավորների թիվը էապես չի կրճատում, քանի որ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների վրա թողնում է տարբեր ազդեցություն: Վարչական պատասխանատվության նոր ինստիտուտներն իրավախախտ վարորդներին նյութական լրացուցիչ զրկանքներ չեն պատճառելու, փոխարենը նպաստելու են վարչական իրավախախտումների ընդհանուր և հատուկ կանխարգելմանը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա վերականգնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը, տուգանային միավորների համակարգի ներդրումը, որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք, միտված կլինի վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, տուգանքների չափերի վերանայման և վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթևանա ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռը: 

 

Հիմնավորում

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման

 

Նախագծով առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, ինչպես նաև 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումները:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի բարեփոխումների նպատակով ներկայացվող օրինագծերի փաթեթով նախատեսվում է վերանայել և նվազեցնել մի խումբ վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները, սակայն գոյություն ունեն մի շարք զանցակազմեր, որոնց համար նախատեսված տուգանքների մեղմացումը թույլ չի տա արդյունավետորեն իրականացնել այդ իրավախախտումների կանխարգելումն ու դրանք կատարած անձանց ուղղումը: Այդ իրավախախտումների կանխարգելմանն ու իրավախախտում կատարած անձանց ուղղման ֆունկցիաներին հնարավոր չէ հասնել նաև վարչական պատասխանատվության ավելի խիստ միջոցների կիրառմամբ (օրինակ` վարորդական իրավունքի կասեցում կամ զրկում): Ընդ որում, վերոնշյալ առավել վտանգավոր իրավախախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ դրանց ոչ արդյունավետ կանխարգելումն ինքնին կարող է նպաստել այլ իրավախախտումների կատարմանը: Օրինակ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կարող է նպաստել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտմանը: Բացի այդ, նման իրավախախտումներն աչքի են ընկնում վարորդի առավել հանդգնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների չարամիտ խախտմամբ, ուստի` նշված արարքներն անհրաժեշտ է քրեականացնել` դրանց համար սահմանելով համարժեք պատիժներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով ու 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների քրեականացման անհրաժեշտությունը հիմնավորվում է հետևյալով.

Հայաստանի Հանրապետության քրեաիրավական քաղաքականության միտումները ցույց են տալիս, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի առավել վտանգավոր վարչական իրավախախտումների քրեականացման դեպքեր արդեն արձանագրվել են: Այսպես, 2015 թվականի դեկտեմբերի 21-ի օրենքով քրեական օրենսգիրքը լրացվել է 243.1 հոդվածով, որով քրեականացվել են մինչ այդ վարչական իրավախախտումներ համարվող և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի 8-րդ մասով և 128 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետևյալ արարքները՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, այդ անձի կողմից սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը: Վերջին երկու արարքի հանրային վտանգավորության աստիճանի օրենսդրական վերագնահատման արդյուքնում դրա համար նախատեսվել է նաև ազատազրկում՝ 6 ամսից մեկ տարի ժամկետով: Ընդ որում, հատկանշական է, որ այդ օրենսդրական փոփոխության նախագծի սկզբնական տարբերակում այդ արարքները առաջարկվում էր քրեականացնել համեմատաբար մեղմ մոտեցմամբ՝ վարչական պրեյուդիցիայի նախատեսման միջոցով

(http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=7888&Reading=0 տեղեկանք-հիմնավորման «Առաջարկվող կարգավորման բնույթը» մասի 3-րդ կետ), սակայն նախագծի վերջնական տարբերակի ընդունմամբ նախկին վարչական իրավախախտումները, առանց որևէ լրացուցիչ հանցաձևավորող հատկանիշ ավելացնելու, նույնությամբ նկարագրվել են արդեն որպես հանցագործություն: Հարկ է նշել նաև, որ պետության քրեաիրավական քաղաքականության այդ միտումը պահպանվում է նաև ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծում, քանի որ այդ արարքները որպես հանցագործություն նախատեսված են նաև նախագծի 322 հոդվածով:

 

Հոդված 243.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը
  1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապա­տիկի չափով:

  1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանս­պորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապա­տի­կի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածով սահմանված ոչ սթափ վիճակը որոշվում է Վարչական իրավախախտումների վերա­բերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածը պատասխանատվություն է սահմանում տրանսպորտային մի­ջոց­ներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված, ինչ­պես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք մինչև այդ իրավունքի վերա­կանգնումը (ձեռքբերումը) իրենց կարգավիճակով նույնանում են տրանսպորտային միջոցներ վարելու իրա­վունքից զրկված անձանց հետ, ուստի, անկախ այն հանգամանքից, թե անձը ինչ հիմքով տվյալ պահին չու­նի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ենթակա է այդ արարքի համար համարժեք պատասխանա­տվության` միատեսակ մոտեցմամբ:

Նշվածից ելնելով` ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածում, բացի տրանսպորտային միջոցներ վարե­լու իրավունքից զրկված անձանցից, որպես նշված հանցագործության սուբյեկտ, նախագծով նախատեսվել են նաև վարելու իրավունք չունեցող և այդ իրավունքը կասեցված անձինք¦:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում