Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի Դալաման շրջանի շուրջ հինգ բնակավայարում լույս հոկտեմբերի 30-ի գիշերը 4.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում երկրի արտակարգ իրավիճակների և աղետների վերահսկման ծառայությունը:
Էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ ափից 32.52 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը 42.10 կմ խորությամբ է եղել:
Մեկ շաբաթ առաջ Մուղլայում 4 մագնիտուդ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել: Միևնուն շրջանում երկրաշարժ է գրանցվել նաև հոկտեմբերի կեսին, երբ ցնցումներ են տեղի ունեցել նաև Իզմիր նահանգում:









































