ԱՄՆ Մերիլենդ նահանգում 2 կանայք մեղադրվում են 2 փոքրիկ երեխաների սպանության մեջ: Վերջիններս դարձել են էկզորցիզմի (դիվահալածում) զոհ: Այս մասին գրում է Associated Press-ը:
Մեղադրյալներն իրենք վստահ են, որ ոչ թե սպանություն են գործել, այլ «դևերին վտարելու ծես»: Էկզորցիզմի զոհերը 1 և 2 տարեկան էին:
Ոստիկանների աշխատակիցների խոսքերով՝ երեխաները մահացել են դանակի բազմաթիվ հարվածներից:
Բացի այդ, կանայք մեղադրվում են նաև զոհերի եղբայրներին և քույրերին սպանության փորձի մեջ:
Ոստիկանների ժամանելուն պես հանցագործներից մեկը՝ զոհերից մեկի մայրը, փորձել է փախչել, սակայն ձերբակալվել է:
Այժմ նրանց մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության և առաջին աստիճանի սպանության փորձի մեջ: Մեղադրյալներն իրենք հերքում են իրենց մեղքը:









































