Warner Brothers Pictures ընկերությունը որոշել է 2 տարով հետաձգել հայտնի սուպերհերոսներ Բեթմենի և Սուպերմենի մասին ֆիլմի թողարկումը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ինչպես տեղեկացնում է Warner Brothers-ը՝ պատճառն այն է, որ «ռեժիսորներին ժամանակ է պետք այդ բարդ պատմության իրենց տեսլականը իրականացնելու համար, որն ունի յուրահատուկ բարդ վիզուալ բնույթ»:
«Մենք գիտենք, որ երկրպագուները շատ են սպասում սուպերհերոսների մասին ֆիլմին՝ հատկապես այն պատճառով, որ Բեթմենը և Սուպերմենը առաջին անգամ կցուցադրվեն միասին միևնույն ֆիլմում»,- նշում է Warner Brothers-ի տնօրեն Վերոնիկա Քվան Վանդենբերգը:







































