Անցյալ գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան հրեական պետության տարածքում հրթիռակոծման: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամլո ծառայությանը:
Ինչպես նշել են զինվորականները՝ հարվածները հասցվել են պաղեստինյան առափնյա անկլավի հարավային և կենտրոնական հատվածներում գտնվող գրոհայինների օբյեկտներին, որոնք «ահաբեկիչներին աջակցող ցանցի մի մասն են»:
«Նշանառության տակ էին կոնկրետ թիրախները»,- նշվում է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրությունում: Պաղեստինյան կողմից հնարավոր զոհերի մասին չի հաղորդվում:








































