Կանադացի երգիչ Գառուն, ով հայտնի է դարձել «Նոտր-Դամ Պարի» մյուզիքլում Քվազիմոդոյի դերով, 12-ամյա աղջնակի՝ Էմիլիի հայրն է: Երեխայի մայրը շվեդ մանեկենուհի Ուլրիկան է, սակայն նրա հետ արտիստը չի կարողացել ամուր ընտանիք կազմել: Ներկա պահին նրա նախկին կինը դստեր հետ ապրում է Մոնրեալում, որտեղ էլ ամուսնացել է: Իսկ Գառուն, ով սրտակերի, երեկույթների սիրահարի և մսխողի անուն է վաստակել, անհանգստանում է, որ դստեր համար լավագույն օրինակը չէ: Արտիստը խոստովանել է, որ Էմիլիին շատ է սիրում և նրան իր նմանակն է համարում:
«Հենց որ դուստրս ծնվեց, ես հանկարծ հասկացա, թե ինչու կամ: Ոչ թե ապրում եմ, այլ կամ՝ որպեսզի ստեղծեի այս թանկագին երեխային և նրան կյանքի ուղեծիր հանեի: Ամեն ինչ այնքան պարզ է…. Եվ ինձ համար ապրելն ավելի հեշտ դարձավ, բոլոր վերջակետերն ու ստորակետերը դրված են, մնացածը նշանակություն չունի: Եվ հանկարծ ես հասկացա, որ այլևս ոչ մի վտանգավոր բանի ինքս ինձ չպետք է ենթարկեմ, քանի որ այլևս ինքս ինձ չեմ պատկանում, ես միայն նրանն եմ՝ իմ դստերը»,- «Պատմությունների քարավան» ամսագրին տված հարցազրույցում ասել է Գառուն:
Երգիչն ասել է նաև, որ Էմիլին փորձում է օգնել իրեն աշխատանքում: Երբ Գառուն թողարկել է Come2me օծանելիքը, նա առաջինն է գնահատել այդ բույրը: Աղջիկն առաջինն է լսել նրա նոր սկավառակի երգերը, որը երգիչը ձայնագրել է այս ամռանը:








































