Հաջորդ շաբաթ Շվեյցարիայում կհետաձգվեն չվերթները: Պատճառը Դավոս և Մոնրե քաղաքներում կայանալիք միջազգային մասշտաբի երկու ֆորումներն են: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Շվեյցարիայի Skyguide օդային վերահսկողության կենտրոնում հայտնել են, որ «Դավոսի ֆորումի համար կիրականացվի հազար հավելյալ չվերթ, օրակարգում կլինեն նաև բազմաթիվ չվերթներ, որոնցով կժամանեն Սիրիայի հարցով միջազգային համաժողովի պատվիրակության անդամները»:
Բացի այդ, հանդիպումների ժամանակ փակ կլինեն Դավոսի և Մոնտրեի օդային տարածքները: Երկու դեպքում էլ բոլոր այն թռչող սարքերը, որոնք կհայտնվեն 46 կմ ձգվող «արգելված գոտում», կհանդիպեն Շվեյցարիայի ռազմաօդային ուժերին: Մոնտրեի օդային տարածքը փակ կլինի հունվարի 21-24-ը, Դավոսինը` հունվարի 20-26-ը:
Այս ամենի հետ կապված` օդային ծառայությունները ուղևորներին կոչ են անում զինվել համբերությամբ և հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում պատրաստ լինել չվերթների հետաձգումների և սահմանափակումների:









































