Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության և ԱԺ չորս խմբակցությունների հրավիրած հանրահավաքին մասնակցող երիտասարդների կողքին էին նաև մեծահասակները, ովքեր նշում էին, որ Կառավարությունից այլևս սպասելիքներ չունեն և Ազատության հրապարակում են` նոր սերնդին ավելի լավ երկիր թողնելու ցանկությամբ:
«Երևակայի` սպասելիք չունեմ ես, անկեղծ եմ Ձեզ ասում, ոչ մի հավատ էլ չունեմ էս Կառավարության հանդեպ, ոչ մի բան էլ չի լինի, էդքան մի բան, ես անկեղծ եմ ասում»,- ասաց «Առաջին լրատվական»-ի հարցման մասնակիցներից մեկը:
Մյուսի կարծիքով` երիտասարդներին հրապարակ բերել է սոցիալական վիճակը:
Մանրամասները տեսանյութում:







































