«Ներդրողներին պետք չէ քաղաքական հայտարարություններ անել ուղղորդելու համար, ոչ էլ այլ բնույթի քաջալերման խոսքեր ասել։ Ամեն ներդրող շատ լավ գիտի՝ իր համար շահավետ է ներդրում անելը, թե ոչ։ Եվ սրանում ես համոզվել եմ բազմաթիվ ներդրողների հետ խոսելիս։ Իրենք իրենք են գնահատում իրավիճակը, և նրանց բոլորի գնահատականը հանգում է նրան, որ պետք է լինի կա հեռանկար, կայունություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ներդրումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին։
Պատգամավորը նշեց, որ ներդրումների համար հնարավոր է լայն դաշտ բացվի․ «Հակակոռուպցիոն պայքարը պետք է տարվի անկախ մարմնի միջոցով»,-հավելեց նա։










































