Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

«Ռուսաստանն ու Ադրբեջանը միակարծիք են՝ իրանական համաձայնությունը ձեռնտու չէ»

«Ռուսաստանն ու Ադրբեջանը միակարծիք են՝ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը ձեռնտու չէ»: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անկարայում ադրբեջանական Зеркало շաբաթաթերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովն՝ անդրադառնալով Իրանի և համաշխարհային առաջնորդների միջև իրանական միջուկային խնդրի վերաբերյալ բանակցություններին, խնդրի հնարավոր հանգուցալուծմանը, տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հնարավորությանն ու իրանա-ադրբեջանական հարաբերություններին:

Նա նշեց, որ դեռևս վաղ է խոսել իրանական խնդրի կարգավորման մասին, քանի որ ներկայումս խոսքը պայմանավորվածությունների իրագործման շուրջ համաձայնության մասին է: Նրա համոզմամբ՝ այս հարցի վերջնական լուծումը չկա, այսինքն՝ կողմերը պետք է դեռ պայմանավորվածություններ ձեռք բերեն Իրանի ատոմային ծրագրի շուրջ: Բայց այստեղ, ըստ ադրբեջանցի վերլուծաբանի, պետք է հասկանալ, որ ատոմային ծրագիրը պարզապես պատճառ է ԱՄՆ-ի համար:

«Եթե այդ հարցն իսկապես անհանգստացնող լիներ, ապա կարելի էր, որպես սպառնալիք դիտարկել նաև Պակիստանին կամ Կորեային: Ուստի հարցն այն չէ, որ Իրանն ունի ատոմային զենք, անհանգստացնող է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հակասում է տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրություններին: Ռուսաստանին էլ ներկայումս ձեռնտու չէ Իրանի ատոմային ծրագրի շուրջ համաձայնությունը, քանի որ մեծ հաշվով Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը հակասում է ՌԴ հետաքրքրություններին: Երբ Իրանը բացի շուկաները, նավթի գները կընկնեն, գոյություն ունեն նաև հավելյալ պայմանավորվածություններ այն մասին, որ Արևմուտք-Իրան համաձայնության դեպքում պետք է սկսվեն Իրան-Թուրքիա-Եվրոպա գազատարի շուրջ աշխատանքները: Իսկ սա ձեռնտու չէ ՌԴ-ին, քանի որ այս գազատարի միջոցով մեծամասնությամբ իրանական գազ կհայտնվի եվրոպական շուկայում՝ դառնալով ՌԴ-ի ամենախոշոր մրցակիցը: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին, պարզապես՝ ոչ այդքան մեծ ծավալների, քանի որ ՌԴ-ի պարագայում տնտսությունն ավելի է կախված էներգակիրների գներից, քան Ադրբեջանի պարագայում: Սակայն այս հարցում Ադրբեջանն ու Ռուսաստանը միակարծիք են»,- կարծիք հայտնեց Ռաուֆ Միրկադիրովը:

Քանի որ, ըստ նրա, խնդիրը Թեհրանի արտաքին քաղաքականությունն է, որը հակասում է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին, ապա ԱՄՆ-ին ձեռնտու է քաղաքականության փոփոխությունը և հակաամերիկյան քաղաքականության դադարեցումը մի տարածաշրջանում, որտեղ Իրանը հզոր ազդեցություն ունի: Իսկ այդ փոփոխությունը, վերլուծաբանի համոզմամբ, քիչ հավանական է:

Հարցին, թե որքանով կարող է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն անդրադառնալ տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, փորձագետը պատասխանեց, որ այն չի կարող արագ ազդեցություն ունենալ, քանի որ այս հարցում Ադրբեջանն Արևմուտքի ցուցումներին է հետևում, իսկ Հայաստանը՝ ՌԴ-ի, որին այս պահին ԼՂ հակամարտության հանգուցալուծումը ձեռնտու չէ: «Ուստի պնդել, թե շուտափույթ փոփոխություն կլինի այս հակամարտության առումով, սխալ կլինի: Պարզապես նոր համաձայնությունները միգուցե բարենպաստ պայմաններ ստեղծեն այդ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում