Հինգ տոննա կշռող ավտոմեքենան սիրահար զույգն ամբողջությամբ ձևափոխել է և այժմ ճամփորդում են ամբողջ Եվրոպայում, հաղորդում է The Sun-ը:
Դրա ներսում տեղակայվել են շքեղ ննջասնյակ, խոհանոց և լոգասենյակ: 38-ամյա Մարտին Հիլը և 27-ամյա Իոնա Սթյուարթն ասել է, որ ստիպված են եղել 20 հազար ֆունտ ծախսել`բեռնատարը վերանորոգելու համար:
Զույգը բեռնատարը գնել է eBay-ում, 3,6 հազար ֆունտով: Այնտեղ տեղավորել են ամեն ինչ`հարմարավետ կյանքի համար:
Մարտինը ցանկանում է վաճառել Նոթինգհեմում գտնվող իր տուն ու բարը`բեռնատար տեղափոխվելու համար:















































