49-ամյա երգչուհի և դերասանուհի Ջինիֆեր Լոպեսը շարունակում է համացանցում սադրիչ լուսանկարներ հրապարակել: Բիկինիով լուսանկարներ նա հաճախ է հրապարակում. չէ՞ որ նա իսկապես ցուցադրելու բան ունի: Ջեյ Լոն անդադար մարզվում է, գրում է Metro-ն:
Մեկնաբանություններում Լոպեսը հազարավոր հաճոյախոսություններ է ստանում՝ իր արտաքին տեսքի հետ կապված: Այդպիսի մեկնաբանություններ են հայտնվել նաև նրա նոր լուսանկարի տակ, որտեղ երգչուհին նարնջագույն բիկինիով է:
«Չափազանց թեժ է», «Շատ գեղեցիկ է», «Օ աստվածնե՛ր, ցնցող կազմվածք ունես», «Դու երբեք չես ծերանա»,-գրել են երկրպագուները:










































