Ղազախական «Ակտոբե»-ում փորձաշրջան անցնող Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի տեղափոխությունը չի կայանա: Այդ մասին հայտնում է Sports.kz-ն։
Ղազախական ակումբի մարզչական շտաբը հայտնել է, որ 24-ամյա պաշտպանը փորձառու է, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ անձնական պայմանագրի շուրջ։
Ավելի վաղ «Ակտոբե»-ն լքել էր Գյումրիի «Շիրակ»-ի 24-ամյա կիսապաշտպան Սերժ Դեբլեն։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ճակատագրի վերաբերյալ որոշում կկայացվի մինչև հունվարի 21-ը։










































