Նոր Զելանդիայում տեղի է ունեցել վերջին շաբաթվա երկրորդ բնապահպանական աղետը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Գրինդ դելֆինների երկրորդ խոշոր խմբաքանակն է դուրս նետվել Հարավային կղզու հյուսիսային ափեր:
Ավազե լողափին, որը կոչվում է Ներման փարոս, 53 ծովային կաթնասուն կրկնել են իրենց 52 ազգակիցների ճակատագիրը, որոնք հայտնվել էին ծանծաղուտում անցած շաբաթ:
Տեղացիները փորձում են փրկել կենդանության նշաններ ցույց տվող 5 մետրանոց դելֆիններին, սակայն դեռ դա արդյունք չի տալիս:
Մի քանի տասնամյակ է, ինչ գիտնականները փորձում են հասկանալ, թե որն է դելֆինների ու կետերի՝ ցամաք նետվելու պատճառը:









































