Friday, 12 06 2026
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26

Երեք իշխանությունների անելիքը

Անկախ ամեն ինչից, այն զարգացումներից, որ տեղի են ունեցել, ունենում և կունենան Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, Հայաստանի, Ղարաբաղի, համայն հայության համար ուշադրության թիվ մեկ առարկան և թիվ մեկ գերխնդիրը եղել և մնում է հայկական պետականության կամ պետականությունների հավաքական որակը, որի բնորոշիչներն են` արդարությունը, քաղաքացու ստեղծագործական կարողությունների դրսևորման ազատ միջավայրի առկայությունը, իրավունքի, Սահմանադրության վրա խարսխված հասարակական համակեցության կանոնների դաշտը:

Ավելին` ինչքան բուռն են լինում զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այնքան այդ հարցերը է՛լ ավելի են դառնում առաջնային կարևորության գերխնդիրներ: Այդ իմաստով հայության օրակարգը պարզ է` ձևավորել մրցունակ պետական համակարգ, որտեղ հայ մարդը կկարողանա իրացնել իր մարդկային պոտենցիալը, կկարողանա իրեն պաշտպանված զգալ, ինչպես նաև պաշտպանել իր հայրենակցին: Այդ իմաստով, մեր անելիքը կարծես թե պարզ է, խուճապի, իրարանցման, գլուխ կորցնելու, առավել ևս հուսահատության և հիասթափության պատճառ չկա: Այդպիսի վիճակներում հայտնվում են այն հասարակությունները, ժողովուրդներն ու ազգերը, որոնք իրենց անելիքը չգիտեն, որոնց խնդիրները չեն ստացել ձևակերպում, որոնք չունեն համազգային օրակարգ: Մեր օրակարգը կարծես թե երկնքից է ընկել մեր ձեռքը, թեև իհարկե` ցանկալի կլիներ, որ այդպես չլիներ, քանի որ այդ օրակարգի գոյությունը անկախության տարիներին, մեծ հաշվով, մեր լրջագույն բացթողումների հետևանքն է լոկ: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի:

Մենք գիտենք, թե ինչ է մեզ պետք, ինչ է պահանջվում մեզանից, որն է մեր առաջնահերթությունը: Հետևաբար մեր ճանապարհին առաջացող խոչընդոտները կամ բարդությունները պետք է հանդիսանան մեր ջանքը է՛լ ավելի խթանող գործոններ: Եթե բարդությունը շարունակվում է, եթե խնդիրները ավելանում են, եթե իրավիճակը որևէ ուղղությամբ ավելի է լարվում կամ սրվում, ուրեմն հստակ է` մենք լավ չենք անում այն գործը, որը պետք է անենք, և որը գիտենք բոլորս: Սրանից ավելի պարզ իրավիճակի մասին այլ ազգերն ու ժողովուրդները, այլ հասարակությունները, թերևս, կարող էին նույնիսկ երազել, ինչքան էլ որ իմ այս պնդումը տարօրինակ հնչի: Մասնավորապես այս պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մենք հերթական տագնապալի փուլն ենք ապրում, մեզանից թերևս պահանջվում է էմոցիոնալ գնահատականներից զերծ մնալ և հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք այս իրավիճակում, ի՞նչն է պատճառը, որ մենք հայտնվել ենք մեր իսկ հաղթանակի, այսպես ասած, թակարդում, և այն մեր իսկ համար դարձել է կամ անլուծելի աշխարհաքաղաքական խնդիր, կամ էլ էմոցիաների շտեմարան, երբ բոլորս բոլորիս մեղադրում ենք կամ դավաճան, կամ արկածախնդիր լինելու համար:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց ասվածը մեզանում շտապ ախտորոշում է պահանջում, պահանջում է մանրամասն ուսումնասիրություն` հանգրվան առ հանգրվան, դետալ առ դետալ: Այդ իմաստով, Հայաստանի երեք իշխանությունները, որ կարող ենք պայմանականորեն բաժանել` առաջին նախագահի իշխանություն, երկրորդ նախագահի իշխանություն և երրորդ նախագահի իշխանություն, երևի թե պետք է լիակատար կերպով բացվեն հասարակության առաջ և ներկայացնեն ղարաբաղյան կարգավորման պատմությունը հնարավորինս մանրամասն կամ առնվազն ֆունդամենտալ դրվագների թափանցիկությամբ: Նրանք պետք է բացեն խնդիրը հասարակության առաջ, որպեսզի հնարավոր լինի ախտորոշել հակամարտության կարգավորում կոչվող ամբողջ համակարգը և հասկանալ, թե որտեղ ի՞նչ սխալ է թույլ տրվել, որտեղ ի՞նչ վրիպում, որտե՞ղ է այդ ամենը գիտակցված եղել, իսկ որտե՞ղ` պարզապես անփորձության կամ սխալ հաշվարկի հետևանք:

Այն, որ բոլոր երեք նախագահների օրոք էլ հարցում եղել են թույլ տրված սխալներ կամ առնվազն վրիպումներ` երևի թե քննարկման ենթակա չէ: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ ներկայումս Սերժ Սարգսյանը, կարգավորման ընթացքում թույլ են տվել մարտավարական և ռազմավարական սխալներ: Ներկայումս նրանց միջև գնում է լուռ, իսկ հաճախ նաև բացահայտ մրցակցություն առ այն, թե ո՞ւմ քաղաքականությունն էր ավելի լավը, ավելի հայրենանվերը` այսպես ասած և ավելի հերոսական: Իրականում սա անպտուղ մի մրցակցություն է, որը ոչ մի օգուտ չի բերում Ղարաբաղի հարցում համապետական քաղաքականության հայեցակարգային աճի անհրաժեշտ գործին: Եվ մենք պարբերաբար բախվում ենք հենց այդ անօգուտ գործընթացի առաջ բերած հետևանքներին: Դա պետք է դադարեցվի, երեք իշխանությունները այդ հարցում պետք է այլևս ոչ թե մրցակցեն միմյանց հետ, այլ ընդամենը հանրությանն օժանդակեն համալիր ուսումնասիրության ենթարկել վերագնահատել կարգավորման գործընթացն ու կատարել թե ռազմավարական, թե մարտավարական վերանայումներ` նոր պատվեր իջեցնելով քաղաքական ուժերին: Մինչ դա տեղի չունենա, կարգավորման գործընթացում մենք պարբերաբար ստիպված ենք լինելու «ճնշման տատանում» ունենալ, և մի որևէ պահի արդեն «կարգավորվելու» է հակամարտությունը, ոչ թե մեր «ճնշումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում