Ազատության հրապարակում մեկնարկել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հավաք-երթը:
Հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահմանադրականության, հակասոցիալական կետերի մասին
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը՝ Ազատության հրապարակ–Մաշտոց–Սայաթ-Նովա–Աբովյան–Հանրապետության Հրապարակ–Ամիրյան–Մաշտոց–Ազատության հրապարակ երթուղով:









































