ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Պետդեպարտամենտում ժամանակավոր գրասենյակ ստեղծելու մասին, որը կզբաղվի Աֆղանստանի և Պակիստանի հետ ռազմավարական գործընկերության հարցերով` հաղորդում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ նման քայլի նպատակն է ամրապնդել այդ երկու երկրների անվտանգությունն ու կայունությունը և բարելավել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայությունը դրանցում: Վաշինգտոնը հուսով է, որ Պակիստանը կաջակցի Աֆղանստանի կառավարության և Թալիբան շարժման միջև հաշտություն հաստատելուն, որպեսզի ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում կայունություն ապահովվի:
Նոր կառույցի մասնաճյուղեր կբացվեն Աֆղանստանում և Պակիստանում: Փորձագետները ենթադրում են , որ գրասենյակի ստեղծումը կապված է ԱՄՆ-ի և վերոնշյալ երկրների միջև բարդ հարաբերություններով:








































