Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել վերջինիս՝ Ելիսեյան պալատից մամլո կենտրոնը հանելու որոշումը՝ գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Ելիսեյան պալատում մամլո կենտրոնի համար նախատեսված սենյակը պետք է տեղափոխվի պալատի սահմաններից դուրս։ Դրանից հետո Մակրոնի որոշումը քննադատել են Ֆրանսիայի նախագահին կից մամուլի ասոցիացիան, որ ներկայացնում է ինչպես ֆրանսիական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցները։ Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Մակրոնի այդ քայլը վնաս է հասցնում մամուլի ազատությանը։
«Այն ժամանակ, երբ մամուլը բոլոր ճակատներից հարձակման ենթարկվում, այդ միակողմանի որոշումն անհասկանալի և անընդունելի է»,- ասվում է փարիզյան ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ։









































