Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին պատրաստ է իշխանությունը կիսել «Հըզբոլլահ» շարժման հետ՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Նրա խոսքերով՝ դա Լիբանանը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցն է, որը ձևավորվել է 2013թ. մարտին Նաջիբ Միկատիի կառավարության հրաժարականից հետո:
Ավելի վաղ Սաադ Հարիրին «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչներին մեղադրել էր իր հոր՝ երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրի սպանության մեջ:









































