ՌԴ-ի հետ ՀՀ ռազմավարական հարաբերություններն այսօր այլընտրանք չունեն։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այդ ռազմավարական գործընկերության նշանակությունը չհասկանալը ցանկացած իշխանության, եթե չասեմ մեր երկրի անվտանգության համար է վատնագավոր»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ-ում ՌԴ ազդեցության թուլացման անհրաժեշտության մասին հայտարարությանը։











































