Facebook-ում մտադիր են սոցկայքի ներսում երաժշտական ստեղծագործություններով կիսվելու հնարավորություն ավելացնել, փոխանցում է TechCrunch-ը:
Օգտատերը կկարողանա իր օգտահաշվին ամրակցել սիրելի ստեղծագործությունը, երաժշտություն ուղարկել ընկերներին հաղորդագրությամբ կամ իր էջում հրապարակել: Ըստ երևույթին, ընկերությունը պայմանավորվել է Apple Music-ի կամ Spotify-ի նման սթրիմինգային ծառայությունների հետ:
Facebook-ում ասել են, որ նորարարությունը փորձնական կարգով 2019-ին կթողարկվի:














































