«Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցներից մեկում արված այս դիտարկմանը՝ տնտեսագետ Աշոտ Մարկոսյանն ընդգծեց, որ Քոչարյանը մեթոդաբանական սխալ է թույլ տվել՝ մեր երկրում իրականացված հեղափոխությունը համեմատելով տարբեր երկրների զինված, արյունալի հեղափոխությունների հետ: «Նրա ասածը, որ հեղափոխությունը բարենպաստ չէ ներդրումների համար, ճիշտ է այդ երկրների համար, բայց ոչ մեր երկրի, մեզ մոտ հակառակը՝ ներդրումների համար բարենպաստ միջավայր է ստեղծվել, որովհետև հեղափոխությունն ուղղված էր այն հարցերի լուծմանը, որոնք 20 տարվա ընթացքում չէին կարողանում լուծել… Հեղափոխության մասին խոսելիս վատ բան չպետք է տեսնենք, ինչպես Ջոն Քենեդին է ասել՝ եթե երկրի կառավարությունը խաղաղ հեղափոխություն չի իրականացնում, արդյունքում լինելու է բռնի հեղափոխություն: Քոչարյանի գնահատականները իրականության հետ քիչ կապ ունեն, պետք է լինել ո՛չ հոռետես, ո՛չ լավատես, այլ իրատես»:
«Թավշյա հեղափոխության նպատակը արատավոր երևույթները վերացնելն էր, ինչի ականատեսն ենք,- նշեց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը: – Հունիս- հուլիս ամիսներին տնտեսության ակտիվության աճը հասավ 11-12 տոկոսի, բայց հետո նորից դանդաղում եղավ. առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ հակահեղափոխական ուժերը սաբոտաժային քայլերով սկսեցին ներգործել բոլոր ոլորտներում և անկում առաջացնել, ինչպես օրինակ՝ մաքսային ոլորտում մարդիկ, որոնք սովոր էին տարիներ շարունակ կաշառք վերցնել, սկսեցին տառակերությամբ զբաղվել և դրանով խոչընդոտել տնտեսության աճը: Հին կադրերի սաբոտաժը և նոր կադրերի սխալ կառավարման գործընթացը հանգեցրին տնտեսական անկման»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































